Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավորը վերանայեց սանկցիան. Սմբատ Բարսեղյանին վերադարձրեցին դատական նիստերի դահլիճ. «Սասնա ծռերի» գործ

Հունվար 23,2019 12:24

Այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստին ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց, որ դատավորը վերանայի կիրառած դատական սանկցիան ու թույլ տա, որ Սմբատ Բարսեղյանը ներկա լինի դատական նիստերին:

Դատավորը հարցրեց՝ իր վարքագծի հետ կապված ինչ-որ բան փոխվե՞լ է: Փաստաբանը վստահեցրեց, որ նա կփոխի իր վարքագիծը. «Նա ցանկություն է հայտնել վերադառնալ դատական նիստերի դահլիճ, նա կդրսեւորի պատշաճ վարքագիծ, իր հետ զրույցից ես այդ հետեւությանն եմ եկել»:

Մեղադրող կողմի դիրքորոշմամբ՝ միջնորդությունն անհիմն է, հորդորեցին դատարանին մերժել: Մեղադրանքի կողմն ասաց՝ «Պետք է պարզել, որ քրդատօրենսդրությամբ նախատեսված կարգով փաստաբանի հիմնավոր միջնորդության դեպքում դատարանը կարող է վերանայել իր որոշումը սանկցիայի վերաբերյալ»: Ըստ մեղադրող կողմի, Սմբատ Բարսեղյանին մի քանի անգամ նկատողություն է եղել, մի անգամ էլ հեռացվել է դատարանի դահլիճից՝ դատական կարգը պարբերաբար խախտելու հետեւանքով:

Դատավորը համամիտ էր, որ բազմաթիվ անգամ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ իր դրսեւորած վարքագծի պատճառով սանկցիա է կիրառել, բայց քանի որ դատարանի համար ցանկալի է, որ ներկա գտնվեն դատավարության ընթացքում, արդարադատության շահերից ելնելով՝ որոշեց եւս մեկ անգամ հնարավորություն տալ Սմբատ Բարսեղյանին: Բայց դատավորը զգուշացրեց, որ եթե այս անգամ էլ պատշաճ վարքագիծ չտեսնեն Բարսեղյանի կողմից, նա շատ երկար ժամանակով կհեռացվի:

Նա վերադարձավ դատական նիստերի դահլիճ:

Քանի որ գործով տուժողներ Հովհաննես Հովհաննիսյանը եւ Անահիտ Ենգիբարյանը չէին եկել ցուցմունք տալու, դատական նիստը հետաձգվեց, մինչեւ Ենգիբարյանին բերման ենթարկեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031