Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանները բերման են ենթարկելու «Սասնա ծռերի» գործով տուժողին, որը չի ուզում գալ դատարան

Հունվար 23,2019 12:14

Այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստին պետք է ցուցմունք տային տուժողներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Անահիտ Ենգիբարյանը:

Երկուսն էլ չէին եկել: Հովհաննես Հովհաննիսյանը դատարանին տեղեկացրել էր, որ գտնվում է Ղարաբաղում ու չի կարող ներկայանալ, իսկ Անահիտ Ենգիբարյանն ասել է՝ վատառողջ եմ, չեմ գալու:

Մեղադրող կողմն ասաց՝ գործի տվյալների համաձայն, վերջինս կին է եւ մեծահասակ, կարելի է այն կանխավարկածից ելնել, որ կարող է իսկապես առողջական խնդիրների պատճառով չներկայանալ:

Դատավորն ասաց, որ Անահիտ Ենգիբարյանը հայտնել է, որ չի պատրաստվում ներկայանալ դատական նիստերին: Նա դատարանին դիմում է գրել, որ առողջական խնդիրներ ունի, բայց, ըստ դատավորի, չի ներկայացրել այդ մասին հավաստող որեւէ փաստաթուղթ: Ուստի դատարանը որոշում կայացրեց Անահիտին ոստիկանության միջոցով բերման ենթարկել՝ հաջորդ դատական նիստին քննելու նպատակով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031