Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս իրավիճակում, երբ քաղաքացիներն այս կամ այն հարցի շուրջ հետեւողական պահանջատիրություն չեն դրսեւորում, իշխանությունը պարտավորված չի լինում. «Հրապարակ»

Հունվար 23,2019 11:40

Ապրիլյան իրադարձություններից հետո շատ են շրջանառվում «իրավագիտակից քաղաքացի», «հպարտ ու պահանջատեր քաղաքացի» եզրույթները, որոնք ենթադրում են հասարակության կողմից իրենց խնդիրների հանդեպ հետեւողական պահանջատիրություն։ Խնդիրները շատ են, սակայն «նոր» Հայաստանի պահանջատեր քաղաքացին դեռեւս հապաղում է իր պահանջատիրության մեջ։ Խնդիրը մեծ մասի անմնացորդ նվիրո՞ւմն է հեղափոխական իշխանությանը, կուտակված ատելությո՞ւնն է նախորդ իշխանությունների նկատմամբ, դեռեւս անհրաժեշտ իրավագիտակցության բացակայությո՞ւնն է, թե՞ բոլորը միասին՝ այլ հարց է։

Ունենք մի իրավիճակ, երբ առաջացած խնդիրները դեռեւս լուծում չստացած՝ մղվում են ետին պլան, որովհետեւ մոտեցող ամեն մի օր իր հետ բերում է նոր խնդիրներ, եւ հինն այլեւս դադարում է «ակտուալ» լինելուց։ Տպավորություն է, որ հրապարակի վրա են մնում միայն այն թեմաները, որոնք ոմանց կողմից հետեւողականորեն կառավարվում ու ուղղորդվում են, իսկ ամեն նոր օրվա հետ առաջացած խնդիրները, ամեն հաջորդ օրվանն ընդառաջ, դառնում են պատմություն եւ դադարում են իրենց վրա պահել հասարակության մեծ մասի ուշադրությունը։

Օրինակ, վերջերս հասարակության ուշադրությունը սեւեռվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատի փլուզման վրա, քննարկումները, մեղադրանքները, արդարացումները եւ այլեւայլ մեկնաբանությունները չուշացան։ Անցավ մի քանի օր, եւ հասարակությունը, թողնելով այս խնդիրը, անցավ մեկ ուրիշի քննարկմանը։ Նույնը կարելի է ասել կառավարությունում սպասվող կրճատումների մասին, գազի թանկացման, մարզպետարաններում շռայլվող պարգեւավճարների մասին եւ այլն, օրինակները շատ են։

Ստեղծված անհեթեթ իրավիճակը նոր կառավարության համար՝ իր սխալները, բացթողումներն ու առաջացրած խնդիրները կոծկելու ու լղոզելու առումով, լավագույն միջավայրն է ստեղծում։ Որովհետեւ այս իրավիճակում, երբ քաղաքացիներն այս կամ այն հարցի շուրջ հետեւողական պահանջատիրություն չեն դրսեւորում, իշխանությունը պարտավորված չի լինում սեփական բացթողումների պատճառով առաջացած խնդիրների համար պատասխանատվության ենթարկել սեփական ներկայացուցչին, եւ գործը փակվում է լղոզվելու ճանապարհով։ Իշխանության ներկայացուցիչների կողմից շահարկվում է «իշխանությունը պատկանում է ժողովրդին» այլեւս հնացած թեզը, եւ, ըստ այդ տրամաբանության, եթե ժողովրդի «օրակարգում» այս կամ այն հարցը չկա, ուրեմն դրա լուծմանն անդրադառնալու առաջնահերթություն էլ չկա։ Իսկ ժողովրդի օրակարգում չկա այդ խնդիրը, որովհետեւ ամեն նոր օրվա հետ այն փոխվում է։

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031