ԿԳ նախարարն իր գործունեությունը սկսեց ավագ դպրոցների բարեփոխման Արարատյան բակալավրիատի հունի մեջ մտնող ծրագիրը սառեցնելով, իսկ փոխարենն ի՞նչ է առաջարկում, հայտնի չէ։ Այդպես էլ չի երևում, թե ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ օրենքի իրականացման ուղղությամբ ի՞նչ է արվում, դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է։
Ուզում եմ բարձրացնել շատ կարևոր մի հարց, 2014թ․ սկսել ու 2019-ին, այսինքն` այս տարի ավարտվելու է Համաշխարհային բանկի 3-րդ վարկային ծրագիրը՝ $37․5 մլն արժողությամբ, որով նախատեսվում է հանրակրթության որակի բարելավում, մասնավորապես 17 ավագ դպրոցների վերանորոգում, բուհական կրթության բարելավմանն աջակցող «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորում։
Հայտնի է, որ 2016թ-ին $0․5 մլն նախատեսվել էր ծախսել վարկային ծրագրի 1․4 բաղադրիչի՝ <1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագիրը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2011թ․ հուլիսի 28-ի N1088 որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին> վրա ,որը մնացել է ինչ-որ դարակներում, մնացած բաղադրիչների իրականացման ընթացքի մասին ոչինչ չգիտենք ու այնպիսի տպավորություն է, որ ԿԳ նախարարությունը դեռևս սառեցնելով կամ վարքականոններ մշակելով է զբաղվում, այնինչ ոլորտը կարիք ունի թարմ ասելիքի ու անելիքի, դեռևս չեն զգացվում բարի, արմատական,նրա փլուզումը կասեցնող քայլեր։ Անցած 8 ամիսներին դրանք արդեն պետք է ուրվագծվեին։ 3-րդ վարկային ծրագրի բովանդակության մասին կգրեմ հոդվածով։
Անահիտ ԲԱԽՇՅԱՆ
Կրթության ոլորտի փորձագետ