Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի քանի ամսվա հետազոտական և մարքեթինգային աշխատանքի արդյունքում ստացել ենք Հայաստանը և տնտեսության 6 ճյուղերը ներկայացնող գրավիչ ու ազդեցիկ փաթեթ». Արմեն Ավակ Ավակյան

Հունվար 23,2019 11:20

Բիզնես Արմենիան հրապարակել է մեր երկրի արտահանման ներուժն ու ներդրումային գրավչությունները ներկայացնող տեսանյութը։ Այն նշում է նաև արտոնյալ ռեժիմները, կառավարության աջակցության ծրագրերը, տնտեսության որոշ ցուցանիշներ, գլոբալ վարկանիշներ:

https://www.facebook.com/selectarmenia/videos/1149682021856311/?__xts__[0]=68.ARDJuHp2a-GW3GWXxYsAf2j42ndyHBE7GTrCl2NyzCXShvOfc2efppGZEWO-k_JiIKRSF3v6q3my89x-7cqb47GeEdqOdco8tyfsmekSxyBjCGMUuQUZyXKBYHylPBz-LJ2lCTmUbXu6mZnLHff6Mzwn8MlGM_UxlJTg00dQ2HR8r5LolcLXvOMMRurZSKCE9k2QCMvMsi_x3JWp9ASy2PYvJ-YRMvPPBSMAf9DyJR4NB5Les3Pv-SbixqyPhccG7sAZn9EsWyIL6PWlZNSW4_MFt3iriBM4IG5xT18ufwTa_l5d_mpjncfrMe5FySo5PbjNe9WCGBvO5ieHvEmUyr1Pw5Hhvw_q&__tn__=-R

Երկրի գործարար միջավայրի մասին նշվում է, որ նորարարության արդյունավետության չափանիշով, հայերի ճկուն մտքի շնորհիվ Գլոբալ նորարարության ինդեքսը Հայաստանին շնորհել է 15-րդ հորիզոնականը, իսկ Համաշխարհային բանկը, բիզնես սկսելու չափանիշով, երկիրը դիրքավորել է 8-րդ հորիզոնականում։ Ներդրումային գրավչությունների շարքին են դասվում բնակլիմայական պայմանները. «Սա երկիր է, որտեղ բարձր լեռներում քամին երբեք չի դադարում և որտեղ տարվա 307 օրն արևոտ է։ Երկիր, որտեղ ավելի քան 2500 տեսակի դեղաբույսերի օրգանիկ հողատարածքները «ծարավը» հագեցնում են շուրջ 200 գետերով ու վտակներով։ Իսկ բույսերի մեծ մասն օգտագործվում է դեղարտադրության մեջ, որի 50 տոկոսից ավելին արտահանվում է»։

Ներկայացնելով երկիրը, նաև նշվում է, որ «Մետաքսի ճանապարհն» անցել է Հայաստանով, ամենահին կաշվե կոշիկն այստեղ է հայտնաբերվել և աշխարհի ամենահին քաղաքներից մեկն այստեղ է։

«Մի քանի ամսվա հետազոտական և մարքեթինգային աշխատանքի արդյունքում ստացել ենք Հայաստանը և տնտեսության 6 ճյուղերը ներկայացնող գրավիչ ու ազդեցիկ փաթեթ։ Այն իր դերն արդեն կատարում է, ներդրողների ու գործարարների շրջանում ջերմ արձագանքների է արժանանում և հետաքրքրություն առաջացնում Հայաստանի նկատմամբ»,- ամփոփելով «Select Armenia» մարքեթինգային քարոզարշավի աշխատանքը, նշել է Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ավակ Ավակյանը։

Տեսանյութը պատրաստվել է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») մարքեթինգային քարոզարշավի շրջանակում և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Պատրաստվել են նաև տեղեկատվական նյութեր։ Ավելի վաղ Բիզնես Արմենիան հրապարակել է ՏՏ, դեղագործության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ոսկերչության և տեքստիլ ոլորտների մարքեթինգային փաթեթներն ու տեսանյութերը։

Հանրային կապերի թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031