Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղական արտադրողը դարձյալ թուրքական լոլիկի առատությունից ու գների էժանությունից փաստի առաջ է հայտնվել. «Ժամանակ»

Հունվար 23,2019 10:45

Այս պահի դրությամբ հանրապետությունում գյուղացիների մոտ (և ոչ միայն) շուրջ 20-25 հազար տոննա խաղող է դրված սառնարանային պահպանման, ու լուրջ խնդիր է առաջացել դրա իրացման առումով: Նախկինում էլ շատ ավելի մեծ քանակներով խաղող է դրվել սառնարաններ, բայց տարվա այս ժամանակահատվածում արդեն սառնարաններում մնում էր հազիվ 5-10 հազար տոննա, նույնիսկ ավելի քիչ:

Վերջին մի քանի տարիներին, իսկ անցած ու այս տարի՝ հատկապես, լուրջ խնդիրներ են առաջանում սառնարանային պահպանման խաղողի իրացման գործում: Միայն Արագածոտնի տարածաշրջանում շուրջ 60 հազար տոննա խնձոր է դրված սառնարաններում, և դարձյալ իրացման լուրջ խնդիր կա: Ներքին շուկան մինչև մայիս-հունիս ամիսը ի վիճակի է սպառելու առավելագույնը 10 հազար տոննա և ոչ ավելի: Ինչ է լինելու այստեղ ու այլ տարածաշրջաններում սառնարանային պահպանության դրված մնացած 60 հազար տոննա ու ավելի քանակության հետ՝ պարզ չէ: Սա ոչ միայն գյուղատնտեսություն է, նաև փոքր բիզնես, որին արտոնություններ տալու մասին այդքան շատ խոսում է վարչապետը:

Մինչև երեկ-մյուս օրը բոլորը դժգոհում էին, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը թուրքական լոլիկը առանց մաքսազերծման ներկրում է ու մեր շուկայում կրկնակի էժան վաճառելով՝ փաստի առաջ կանգնեցնում տեղական արտադրողին: Այսօր արդեն Սերժը «չկա», Սաշիկը չի ներկրում, բայց տեղական արտադրողը դարձյալ թուրքական լոլիկի առատությունից ու գների էժանությունից փաստի առաջ է հայտնվել, ու սրանց բողոք-դժգոհություններին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում բացատրել են, «որը որից հետո է», որից հետո հեռուստաէկրանից տեսանք, թե ինչպես են մարդիկ բերքը բույսի վրա ջերմոցը պարզապես «քանդում»:

Ամենուր խոսվում է հայկական գինու հաջողությունների մասին, հսկայական ուշադրություն է կենտրոնացված այդ ուղղությամբ, մինչդեռ վարչապետը, իր թիմը, նախարարությունը քար լռություն են պահպանում այն առումով, որ ֆիլոքսերան պատել է ամբողջ հանրապետությունը, և 5-10 տարի հետո այս հանրապետությունում խաղողագործությունը, հետևաբար և ամենաեկամտաբեր ճյուղը հանդիսացող կոնյակագործություն-գինեգործությունը դադարելու են գոյություն ունենալ:

Գյուղատնտեսության և երկրի համար գերկարևոր այս հարցերը, որ այսրոպեական լուծում են պահանջում, թողած՝ վարչապետը խոսում է հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման մասին, որ միանշանակ այսօր գյուղատնտեսության համար տասներորդական նշանակության խնդիրներ են:

Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031