Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի նախկին մարզպետը նեղվել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանից

Հունվար 23,2019 00:11

Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Շիրակի մարզից «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված, Շիրակի նախկին փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանից, իր բառերով ասած, իրեն, ի թիվս այլոց, Շիրակի մարզն ավերելու մեջ մեղադրելու համար։

Շիրակի նախկին մարզպետը գրել է․ «Այսօր Սոֆյա Հովսեփյան կոչված նորելուկ պատգամավորն ինձ, ի թիվս այլոց, մեղադրել է Շիրակի մարզն ավերելու մեջ: Եթե հավես ունենայի գլուխ դնել, դատի կտայի զրպարտության համար: Բայց եթե ինքը փաստեր ունի, թող դիմի դատախազություն: Ուրախ կլինեմ հետը դատարանում հանդիպել:

Հա, մեկ էլ, եթե այդքան քաջ էիր, ինչու՞ դրա մասին ինձ չէիր ասում, փոխարենը պատիվ էիր համարում, որ քեզ ընդունում էի»:

Նա սքրինշոթ է արել ու տեղադրել Սոֆյա Հովսեփյանի՝ Վարո Մեհրաբյան օգտատիրոջ հետ խոսակցությունից մի հատված, որտեղ Սոֆյա Հովսեփյանը խնդրում է իրեն դիտարկել որպես Սոֆյա, այլ ոչ թե քաղաքական գործիչ ու ասում․ «Եկեք ազնիվ լինեք, այն, ինչ մեր երկրում քանդել է ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն չէր պատկերացնի, մեր մարզը կոնկրետ ավերել են տարիներ շարունակ»:

Սոֆյա Հովսեփյանն էլ, տեղադրել է այն հատվածը, որտեղ Վարո Մեհրաբյանին գրել է․ «Արթուրը շատ կարճ է եղել այնտեղ և որակի տեսանկյունից միշտ էլ ափսոսացել եմ, որ այդ կուսակցության անդամ է», Արթուր Խաչատրյանին պատասխանում է․ «Միակ արտահայտությունս պարոն Խաչատրյան ձեր մասին, և կխնդրեմ դիմեք դատարան, ես կլռեմ մինչև դատարան հասնելը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031