Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են «ամբարած» աղն ու ավազը

Հունվար 23,2019 15:00

Երեկ Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց՝ մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը: Ասում են՝ նոր գույքի հնարավորություններին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ է ծանոթացել: Քաղաքապետարանը վստահեցնում է, որ նոր տեխնիկան ձնամաքրումից բացի, նաեւ աղ ու ավազ ցանելու համար է նախատեսված:

Լուսանկարում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդամենը մի քանի «սառած» փողոցներն են, տեղ-տեղ՝ մերկասառույցով: Այսպիսի սառցակալած փողոցներ այս համայնքում՝ որքան ուզեք, շատ-շատ են: Բնակիչներն ամեն տարի ձյան տեղումներից հետո այս փողոցներով վախվորած են քայլում. հաճախ սայթաքում, ընկնում են եւ վնասվածք ստանում: Մեքենաներն էլ կտրուկ թեքությամբ այս փողոցները հազիվ են հաղթահարում: Թե թաղապետարանում ինչ են անում ձյան ու սառույցի դեմ պայքարելու համար կուտակած աղն ու ավազը՝ հայտնի չէ. համենայնդեպս, ինչ ձյուն է տեղացել, այստեղ ո՛չ աղ, ոչ էլ ավազ են շաղ տվել: Այս թաղամասը քաղաքային նախկին իշխանությունների օրոք էլ անտեսված էր մնում: Քաղաքային նոր իշխանությունները վստահեցնում են՝ «Նոր ձնամաքրիչ մեքենաները տեղ են հասել»: Պահեստում չե՞ն մնա, «ԿամԱԶ»-ներից մեկը կհասնի՞ այս թաղամաս: Թեեւ պետք է նշել՝ առանց «ԿամԱԶ»-ի էլ հնարավոր է մի քանի դույլ աղ-ավազով «վնասազերծել» այս փողոցները:

Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

22.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031