Կայացել է շախմատի «Gibraltar International Chess Festival 2019» մրցաշարի ուժեղագույնների խմբի առաջին տուրի վիճակահանությունը, իսկ այսօր առաջին տուրի օրն է: Մասնակցում է 251 շախմատիստ: Հայաստանն այստեղ ներկայացնում են մեր տղամարդկանց եւ կանանց հավաքականների առաջատարներ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը եւ Հրանտ Մելքումյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ