Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի լսված լինելը կարևոր է. ՄԻՊ

Հունվար 22,2019 22:45

Այսօր՝ հունվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երեխաների մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում: Քննարկվել են երեխաներին հետաքրքրող հարցերը՝ կապված իրենց իրավունքների, այդ իրավունքները իրացնելու և պաշտպանելու հնարավորությունների հետ:

Մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքը երկրի կրթության համակարգում տեղի ունեցող փոփոխությունների, այդ թվում՝ հանրակրթական դպրոցներում ուսուցման կազմակերպման վերաբերյալ, բարձրացրել են հարցեր՝ կապված երեխաների համար վերգետնյա և ստորգետնյա հետիոտնային անցումների, հասարակական տրանսպորտային միջոցների մատչելիության հետ:

Քննարկումը նպատակ ունի ցույց տալ երեխայի կարծիքի և նրա լսված լինելու կարևորությունը: Այս մոտեցումը երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության կարևոր երաշխիք է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները երեխաներին են ներկայացրել Պաշտպանի աշխատանքի սկզբունքները, ծանոթացրել երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, children.ombuds.am կայքի ընձեռած հնարավորություններին, թե ինչպես կարող են դիմել Պաշտպանին, եթե կարծում են, որ խախտվել են իրենց իրավունքները:

Երեխաների մասնակցությամբ քննարկումները կրում են պարբերական բնույթ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031