Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կնքվեց Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման հուշագիր

Հունվար 22,2019 21:21

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը, ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադեւոսյանը եւ «Goals» ՀԿ նախագահ Լորիկ Հարթունը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման ծրագրերի եւ հեռանկարների մասին եւ համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Արթուր Ազարյանը տեղեկացրեց, որ «Goals»-ը վերջին տարիներին հատկապես մարզերում կանանց ֆուտբոլը տարածելու նպատակով բավականին լայն գործունեություն է ծավալում, ինչը ֆեդերացիայի համար կարեւոր է ոչ միայն ֆուտբոլի մասսայականության, այլեւ առողջ ապրելակերպի տեսանկյունից: «Այն, որ աղջիկները զբաղվում են ֆուտբոլով մեր համար հնարավորություններ է ընձեռում, մենք էլ մեր հերթին իրենց համար ենք հնարավորություն ընձեռելու՝ փորձելով աստիճանաբար նրանց ֆեդերացիայի հովանու ներքո առաջնություններին մասնակցելու հնարավորություն տալ», – ասաց նա:

Խոսելով «Goals» ՀԿ-ի գործունեության մասին՝ Լորիկ Հարթունը ասաց.  «Կազմակերպությունն աշխատանքային գործունեությունն սկսել է 2016 թվականին: Սկզբում ֆուտբոլով զբաղվում էին 64 աղջիկներ, իսկ հիմա գրանցված աղջիկների թիվը 652 է: Առայժմ առաջնություններ ենք անցկացնում յոթ մարզերում: Մեր գաղափարն է՝ աղջիկների համար սպորտով եւ հատկապես ֆուտբոլով զբաղվելու համար հնարավորություն ստեղծել: Մենք ունենք ամառային ճամբարներ: Այս ընթացքում կազմակերպել ենք տասը ճամբար 38 համայնքներից 450 հոգու մասնակցությամբ: Այնտեղ նրանք սովորում են ֆուտբոլ խաղալ, առաջնորդության դասընթացներ են անցնում, օրինակ, խմբային աշխատանք, ինչպես սպորտով զարգացնել մտածողությունը, սպորտը որպես սոցիալական ազդեցություն»:

Աննա Թադեւոսյանը խոսեց երկու տարի իրականացրած համատեղ աշխատանքի մասին: «Իսկ այժմ, կարծում եմ, այս հուշագրի միջոցով համատեղ ուժերով կզարգացնենք կանանց ֆուտբոլը: Մենք համատեղ կանանց ֆուտբոլը կտարածենք նաեւ մյուս մարզերում, որտեղ նույնպես կունենանք փոքր առաջնություններ: Մեր հիմնական նպատակն է, որ ֆուտբոլով զբաղվող բոլոր աղջիկները գրանցվեն ֆեդերացիայում: Մենք արդեն սկսել ենք լայնածավալ աշխատանքները տարբեր տարիքային խմբերի Հայաստանի կանանց ազգային հավաքական կազմավորելու ուղղությամբ, որոնք կնախապատրաստվեն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին», – տեղեկացրեց Աննա Թադեւոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031