Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Այո՛, դա ոչ պաշտոնական հանդիպում է»,- ասել է նա՝ պատասխանելով «Ռիա Նովոստի»-ի հարցին՝ արդյոք Ալիևի հետ երկկողմ հանդիպում է նախատեսվում:
Ավելի վաղ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հարցին, թե երբ կարող է հանդիպում տեղի ունենալ Ադրբեջանի նախագահի հետ, նա ասել էր, որ «շատ շուտով»:
Իր հերթին Ադրբեջանի նախագահը գործակալության հետ զրույցում նշել է, որ լիարժեք ձևաչափով բանակցություններ Փաշինյանի հետ դեռ չեն եղել, սակայն եղել են մի քանի «օգտակար զրույցներ»: Նրա խոսքով՝ այդ հանդիպումները ԱՊՀ գագաթնաժողովներին եղել են օգտակար՝ կողմերի դիրքորոշումներն իմանալու և ղարաբաղյան բանակցություններն ակտիվացնելու տեսանկյունից: Ալիևը նաև ասել է, որ երբեք չի խուսափել այդ հարցի շուրջ հայկական կողմի հետ շփումներից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ