Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, որի մրցանակային ֆոնդը 2 մլն. դրամ է:
Առաջնությանը մասնակցում է 65 շախմատիստ, այդ թվում նաեւ հայկական շախմատի լեգենդներից մեկը՝ Ռաֆայել Վահանյանը:
Խաղացված հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ