Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը, որն ընդամենը 7 ամիս է՝ ինչ պաշտոնավարում է, այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճ է հրավիրել աշխատակիցներին՝ հայտարարելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա նշել է, որ իր հրաժարականի դիմումը դեռ ստորագրված չէ, սակայն չի սպասելու հաստատմանը, հեռանում է։
Վերջինս շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ նշելով, որ կշարունակի իր գործունեությունը հ/կ ոլորտում, այլ առաջարկ չի ստացել։ Հիշեցնենք, որ նա նախքան փոխմարզպետ նշանակվելը, Գյումրիում ղեկավարում էր «Լոգոս»հ/կ-ն։
Մենք փորձեցինք կապ հաստատել պատճառները հասկանալու համար, սակայն Արա Մելիքջանյանի հեռախոսահամարը տևական ժամանակ է՝ անհասանելի է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ