Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի հայամետ սենատոր Քամալա Հարիսը պատրաստվում է առաջադրվել նախագահական ընտրություններում

Հունվար 22,2019 19:25

Ամերիկացի սենատոր Քամալա Հարիսը, որը հայտնի է որպես Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով, արշավ է սկսել 2020թ. նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու համար: Այս մասին հաղորդվում է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի Facebook-ի էջում:

Մասնավորապես նշվում է, որ Հարիսը, որպես Կալիֆորնիայի գլխավոր դատախազ, պաշտպանել է ԱՄՆ նահանգների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքներ ընդունելու իրավունքը, ինչպես նաև ամերիկահայերի՝ Ցեղասպանության տարիներին չվճարված ապահովագրության վկայականների հարցում արդարության հասնելու իրավունքը:

Նշվում է նաև, որ սենատոր Հարիսը եղել է Ցեղասպանության մասին բանաձևի համահեղինակ և Twitter-ում գրառում է կատարել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:

Այնուամենայնիվ, առայժմ նա հանրային ելույթ չունի ի աջակցություն հայ-ամերիկյան հարաբերությունների կամ Արցախի Հանրապետության անկախության իրավունքի:

 

Պատրաստեց՝ Վիիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031