Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանների հարցերով ընդհանուր զեկուցող Ռաֆայել Կոմտեն (Շվեյցարիա, ALDE խումբ) անդրադարձավ թուրք իրավապաշտպան Մուրատ Արսլանի դատապարտմանը: Նա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վացլավ Հավելի 5-րդ մրցանակի դափնեկիր է և պայքարում էր անկախ դատական համակարգի համար։
Մուրատ Արսլանը վերջերս Անկարայի առաջին ատյանի դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ պատճառաբանությամբ, թե ահաբեկչական զինված կազմակերպության անդամ է:
Ռաֆայել Կոմտեն հայտարարեց. «Խստորեն մտահոգված եմ Մուրատ Արսլանի դատապարտմամբ : Նա նախկինում եղել է Թուրքիայի սահմանադրական դատարանի զեկուցողը, այժմ լուծարված Փաստաբանների և դատախազների ասոցիացիայի նախագահն էր և Թուրքիայում անկախ դատական համակարգի ջատագովներից էր: Մուրատ Արսլանի դեմ եղել են ճնշումներ, բռնություններ, որոնք պատժելի են Թուրքիայի քրեական օրենսդրությամբ: Քանի դեռ դատարանի վճիռը վերջնական չէ, ես հույս ունեմ, որ ի վերջո կլինի արդար դատաստան»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ