Լրահոս
Օրվա լրահոսը

Յոթ հետաքրքիր փաստ Հայաստանում գինու և գինեգործության մասին. Դենիս Ռուդենկո

Հունվար 22,2019 18:55

Գինու փորձագետ Դենիս Ռուդենկոն իր «Ամենօրյա գինու հեռագիր» բլոգում հրապարակել է հետաքրքիր և դրական հոդված Հայաստանում գինու և գինեգործության մասին:

  1. Հայաստանը երկիր է, որի տարածքում գտնվում է աշխարհի ամենահին գինու գործարանը:

Գինու առաջացման մասին վեճն արդեն մեկ տասնամյակ չէ, որ տարվում է: Եվ չնայած հսկայական քանակությամբ մարդկանց հիշողությամբ գենեգործության հայրենիքը կամ Հին Հունաստանն է, կամ հին Փյունիկիան, իրականում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է: Խաղողի ամենահին քարացած կորիզները, որոնց հիման վրա կարելի է վստահաբար ասել, որ այդ կորիզներն արդեն մշակովի խաղողի կորիզներ են, հնագետների կողմից հայտաբերվել են ժամանակակից Վրաստանի տարածքում: Սակայն այստեղ հին գինեգործության մասին հավաստի վկայություններ գրեթե չկան: Իսկ ահա ժամանակակից Հայաստանի տարածքում՝ Արենի գյուղում, Արփա գետի ափին գտնվող քարանձավում, այդպիսիք բազմաթիվ են: Այդ քարանձավի հատակին հնագետները հայտնաբերել են մեծ քանակությամբ կավե կարասներ, որոնք այնքան հին են, որ պատրաստվել են առանց բրուտագործական դուրգի, քանի որ դասվում են ուշ քարի դարին, երբ մարդը դեռևս չէր ստեղծել ոչ մի բրուտագործական դուրգ: Այդ կարասների պարունակության մնացորդների վերլուծությունը ցույց է տվել, որ այնտեղ գտնվում են խաղողի կորիզներ, ողկույզներ և քարացած կեղևներ: Դա թույլ է տալիս խոսել այն մասին, որ մենք գործ ունենք աշխարհի ամենահին գինու հնձաններից մեկի հետ. կարասները պատրաստվել են ք.ա. 4500 տարի առաջ, այսինքն` մոտավորապես 6500 տարի առաջ:

  1. Երկրի տարածքի մեծ մասն ազատ է ֆիլոքսերայից

Ժամանակակից գինին, որը մենք խմում ենք, այնքան էլ այն արտադրանքը չէ, ինչ խմում էին մեր նախնիները հազարամյակների ընթացքում: Բանն այն է, որ 19-րդ դարի վերջին՝ 1870-1890-ական թթ., ենթադրաբար Հյուսիսային Ամերիկայից Եվրոպա բերվեցին ինչ-որ բույսերի տնկիներ, հավանաբար, ամերիկյան խաղողի, որոնց արմատներին որպես «ապօրինի էմիգրանտ» Հին աշխարհ եկավ ֆիլոքսերան (խաղողի որթնալվիճ): Սա փոքրիկ վնասատու է, արմատի ուտիճ, որը մակաբուծում է մշակովի և վայրի բույսերի արմատները: Ուտիճն ակտիվորեն բազմանում է, և արմատներին առաջանում են մակաբույծի խոշոր օջախներ, այնքան մեծ, որ բույսին շատ արագ չեն բավարարում գոյության համար անհրաժեշտ նյութերը, և այն մահանում է: Աշխարհում գոյություն ունեն ընդամենը մի քանի խոշոր տարածքներ, որոնք դեռևս վարակված չեն այդ վնասատուով: Ամենախոշորը Չիլին է, երկիր, որն ամբողջությամբ զերծ է այդ մակաբույծից: Հայաստանում տնկիների փոքր քանակությունը, չորությունն ու հողի քարքարոտությունը էականորեն սահմանափակում են ֆիլոքսերայի զարգացումը և տարածումը: Ճիշտ է, 2000-ականների կեսերին լուրեր տարածվեցին, որ Արարատյան դաշտում հայտաբերվել են վարակի մի քանի օջախներ: Խորհրդային միության փլուզումից հետո առաջին անվերահսկելի տարիներն արել էին իրենց սև գործը, և ինչ-որ մեկը հաջողացրել էր Հայաստան բերել այդ վնասատուն, սակայն մինչ այժմ, երկրի տարածքի մեջ մասը զերծ է դրանից:

  1. Այս հողի գինիները գնահատվում էին դերևս շումերների ժամանակներում

Հայաստանի գինեգործությունն իրոք շատ հին է: Այնքան, որ որոշ փաստեր հասցրել են արմատավորվել ոչ միայն պատմական գրքերում և հնագիտական գտածոներում, այլև հենց լեզվում: Օրինակ, Հայաստանում ամենատարածված խաղողի տեսակներից մեկի պաշտոնական անունն է «Ոսկեհատ»: Սակայն այս անվանումը ներդրվել է միայն 20-րդ դարում, մինչ այդ տեսակի անունը «Խարջի» էր, ինչը նշանակում է «հարկ, տուրք» (պարսկ.՝ «խարջ»): Հենց այս խաղողով  ու դրա գինով էին Հայաստանի տարածքում բնակվողները հարկ վճարում Միջագետքի ավելի ռազմատենչ և ագրեսիվ հարավային ազգերին: Այդպիսի վճարների ապացույցն է գինու կերամիկայի հսկայական քանակությունը, որոնք հայտնաբերում են հնագետները Ասորեստանի, Բաբելոնի և ավելի ուշ Պարսկաստանի հին քաղաքների պեղումների ընթացքում: Հերոդոտոսը ավելի ուշ այդ մասին գրում է. «Արմենների երկրում, որոնք ապրում են ասորեստանցիներից ավելի վեր, բաբելոնցիները կտրում են եղևնիներ և դրանցից պատրաստում են նավերի կողքեր, հետո վրան կաշի են քաշում և հատակի նման մի բան են պատրաստում՝ առանց տեղաշարժելու նավախելը և չնեղացնելով քիթը, սակայն նավին տալով վահանի կլոր տեսք: Դրանից հետո ամբողջ նավը լցնում են հարդով, բարձում և իջեցնում են գետի երկայնքով: Բեռը հիմնականում բաղկացած է գինով լի արմավի տակառներից:»:

  1. Գինեգործության ավանդական տեխնոլոգիան հազարամյակներով չի փոխվել

Սակայն տակառը բացարձակապես չէր ծառայում որպես տարրա գինեգործության համար. այն միայն տեղափոխման բեռնարկղ էր: Իսկ ինչպե՞ս էր պատրաստվում գինին այդ «արմենների երկրում»: Վրաստանը, որն այսօր ակտիվորեն զարգացնում է իր գինեգործությունը, շատ է հպարտանում, որ Կախեթի շրջանում պահպանվել է գինեգործության ամենահին տեխնոլոգիաներից մեկը՝ մեծ կավե կարասներում: Նրանք անվանում են «կվևրի», և այդ անվանումն անգամ պատենտավորված և գրանցված է ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում միայն Վրաստանի գինեգործների կողմից բացառիկ օգտագործման համար: Սակայն քչերը գիտեն, որ Հայաստանում նույնպես գոյություն ունի և որոշ տեղերում շարունակվում է օգտագործվել հենց այդպիսի տեխնոլոգիա. այստեղ նույնպես գոյություն ունեն և օգտագործվում են հենց այդպիսի կավե սափորներ, որոնք կոչվում են «կարասներ»: Կարասները, ինչպես վրացական կվևվրիները, կարող են հորվել հողի մեջ, ինչպես նաև կարող են  դրվել տակդիրների վրա, և ծառայում են խաղողահյութի թթվեցման և գինու պահպանման համար: Այսօր այդ կարասները հայկական գինեգործության հստակ խորհրդանիշ են. այստեղ կա այդ անվամբ գինեգործարան, ինչպես նաև այլ գինեգործների որոշ գինիների անվանումներում այդ բառն օգտագործվում է որպես արտադրության տեխնոլոգիայի անվանում:

  1. Ֆլագմանի տեղական տեսակը բավականին նուրբ գինի է տալիս

Վերջերս շատ են խոսակցությունները, որ փորձառու գինի սիրողներին սկսում են ձանձրացնել խաղողի տարածված «միջազգային» տեսակները, այնպիսիք, ինչպես Կաբերնե Սովինիոն կամ Մերլոն, և որ աշխարհում գինու արտադրության նոր տարածաշրջանները կարող են ուշադրություն գրավել՝ օգտագործելով իրենց սեփական «տեղական» խաղողի տեսակները, որոնցից այլ տեղ չկա: Օրինակ, Ռուսաստանը կարող է իր հյուրերին ներկայացնել Դոննի «Կրասնոստոպ» տեսակը, Վրաստանը, որի մասին արդեն հիշատակել ենք, կարող է պարծենալ իր «Սապերավի»-ով, սակայն ամենահետաքրքիր և նուրբ տեղական տեսակներից մեկը հայկական «Արենու սև» տեսակն է: Խաղողի այս տեսակը տալիս է շատ բաց կարմիր, ոչ շատ խիտ, բայց շատ ուժեղ գինիներ, որոնք, սակայն, հնեցման ընթացքում զարգացնում են հարուստ բույր: Նրանք միաժամանակ նուրբ են, հատապտղային և վայելուչ:  Եթե սկսենք փնտրել որևէ նմանօրինակներ, ապա Արենին որոշակի իմաստով հիշեցնում է Պինո նուարը՝ աշխարհի ամենաազնիվ տեսակներից մեկը, ընդ որում, ոճով, բույրով և հարստությամբ այն գուցե ավելի մոտ է Պինո նուարին, քան այն տեսակները, որոնք ավանդաբար համեմատում են վերջինիս հետ՝ հունական Քսինոմավրոն և իտալական Նեբբիոլոն:

  1. Այստեղ սկսել են ծծումբ օգտագործել ավելի վաղ, քան Բորդոյում ընդհանրապես սկսել են գինի պատրաստել

1936 թվականին երկրաբան Դեմեխինը, որն ուսումնասիրում էր Հրազդան գետի բազալտները, Երևանի շրջակայքում գտնվող Կարմիր բլրի գագաթին հայտնաբերեց քարի կտոր՝ սեպագիր արձանագրությամբ: Հետագա հնագիտական աշխատանքները հայտնաբերեցին ընդարձակ գյուղական բնակավայր, որը Ուրարտու պետության վերջին մայրաքաղաքը, վերջին քաղաքը, վերջին ամրոցն էր, որն ընկել էր  սկիֆների հարձակման հետևանքով: Ամրոցի պատերը փլուզվել էին հարձակման ընթացքում և ներսում թաղվել էր այդ դարաշրջանի իրերի հսկայական քանակություն, որը թվագրվում է Ք.ա. 6-րդ դարին: Դրանք հսկայական ամբարներ են, որոնք պահպանել են մոտավորապես 400 կարաս, յուրաքանչյուրը 800-1200 լիտր տարողությամբ: Ուշագրավ է, որ, ինչպես գրում է ակադեմիկոս Պիոտրովսկին, «Զետեղարաններից մեկում (թիվ 33) հայտնաբերվել են ոչ թե հորած, այլ կանգնած և գետնին պառկած կարասներ, որոնց կողքին կային ծծմբի կտորներ: Այս հանգամանքն ապացուցում է, որ արդեն ուրարտական ժամանակներում (ք.ա. 7-6-րդ դարերում) կիրառվում էր կարասների ծծմբային ծխեցում (ախտահանման համար):»: Սա ևս մեկ անգամ վկայում է դերևս 3000 տարի առաջ այս հողերում գինեգործության բարձր մշակույթի մասին:

  1. Հայաստանում բացի տեղական խաղողից կա նաև տակառների համար տեղական կաղնի:

Գինու յուրաքանչյուր սիրահար գիտի, որ լավագույն գինիները, հատկապես, կարմիր, ընդունված է հնեցնել կաղնե տակառներում: Զարմանալի է, սակայն այս համատեքստում նույնպես հայկական գինեգործության տեխնոլոգիան ունի իր յուրահատկությունը. այստեղ տարածված է տակառների արտադրության համար տեղական կաղնու կիրառումը: Դրա յուրահատկությունն այն է, որ կաղնու հիմնական տեսակը, որն աճում է Հայաստանի միջին և ցածր լեռնային հատվածներում, հանդիսանում է կաղնու հատուկ տեսակ, որը մի կողմից մոտ է ֆրանսիական «ժայռային» կաղնուն, իսկ մյուս կողմից այնքան տարբերվող է, որ առանձնացված է որպես ենթատեսակ՝ «իբերական» կամ «վրացական» կաղնի (Quercus iberica): Այս կաղնին ունի բավականին խիտ, մանր ծակոտիներով կեղև, պարունակում և տալիս է հնացված ըմպելիքներին մեծ քանակությամբ ֆուրֆուրոլա՝ նյութեր, որոնք պատասխանատու են հիրիկի (butterscotch), կարամելի, քաղցր համեմունքների և նուշի բույրերի համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԳԻՆԵԳՈՐԾ says:

    Հարգելի Տիկին Անդրեասյան,

    Ոչ թե ՍԿԻՖՆԵՐ, այլ ՍԿՅՈՒԹՆԵՐ, ոչ թե ՄԵՌԼՈՆ, այլ ՄԵՌԼՈ

  2. ԳԻՆԵԳՈՐԾ says:

    Եվ ոչ թե ՖԼԱԳՄԱՆ, այլ ԱՌԱՋԱՏԱՐ, հայերեն սովորեք

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031