Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կռիլով. Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները զբաղված են «սպեկուլյացիայով»

Հունվար 22,2019 17:58

ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը փաստում է, որ Բելառուսի եւ Ղազախստանի ջանքերը`ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն անպայմանորեն դեկտեմբերին լուծել`իրենց նախատեսած սցենարով, տապալվեցին: Մինչդեռ, ըստ ռուս քաղաքագետի, դրա համար բավական ջանք էր ներդրվել: Բանախոսը վստահ է, հարցը վերջնական լուծում կստանա կազմակերպության «կուլուարներում»:

«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Երևան «Քաղաքական նոր շրջանի մեկնարկ Հայաստանում. հայ հասարակության սպասումները նոր իշխանությունից» թեմայով տեսակամուրջի ժամանակ, հայաստանցի լրագրողները ռուս վերլուծաբանից հետաքրքրվեցին`իր կարծիքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ առաջացած սկանդալն ի վերջո, հանգուցալուծման ի՞նչ տարբերակներ ունի:

«Եթե Հայաստանին հաջողվի սրբագրումներ մտցնել ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ, որոնք կնախատեսեն կառույցի գլխավոր քարտուղարի ետկանչի մեխանիզմներ եւ նոր գլխավոր քարտուղարի ընտրության կարգը, ապա միանգամայն հնարավոր է, որ Երեւանն այդ հիմքով կրկին ղեկավարի մինչեւ նախատեսված ժամկետի ավարտը: Ես կարծում եմ, որ սա ամենահավանական տարբերակն է»,- ասաց Ալեքսանդր Կռիլովը:

Հաջորդ հավանական սցենարն, ըստ վերլուծաբանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի պաշտոնավարման շարունակումն է: Վերլուծաբանը տեսնում է նաեւ երրորդ տարբերակը`այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի ընտրությունը, եթե Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակի դա պնդել: Ինքը`Ալեքսանդր Կռիլովը, դա քիչ հավանական է համարում, քանզի Հայաստանը դեմ է այդ տարբերակին:

Լրագրողներն անդրադարձան նաեւ ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ նկատվող աշխուժությանը: Մասնավորաբար, երկու երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ կոչ էր արվում կողմերին` «բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված» քայլեր ձեռնարկել: Նման դիտարկում կար նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի`վարչապետի պաշտոնում նշանակման առիթով Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքի մեջ: Այս համատեքստում, Ալեքսանդր Կռիլովը հիշեց Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզային, որն անընդհատ հայտարարում էր, որ ԼՂՀ հարցը եկող տարի կլուծվի: Նա նկատեց`բանակցությունները կարող են հարյուրամյակներով շարունակվել, նախադեպեր կան, բայց հարցի կարգավորում հնարավոր է միայն կողմերի փոխըմբռնման պարագայում: Առայժմ, երբ կողմերը հակադիր ուղղություններով են շարժվում, բանախոսը «քաղաքական ինքնասպանություն» է որակում ցանկացած հայտարարություն`ներկայիս դիրքերը զիջելու մասին: Եվ այն, որ Նիկոլ Փաշինյանի հակառակորդները փորձում են ներկայացնել, թե նա այնուհանդերձ զիջելու է հայկական կողմերի ներկայիս դիրքերը, Ալեքսանդր Կռիլովը համարում է «սպեկուլյացիա»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031