Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ գնդում պատանդառված բուժքրոջը բերման կենթարկեն դատարան

Հունվար 22,2019 17:55

Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն այսօր էլ չկայացավ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Նրա ներկայացմամբ՝ գործով տուժող ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ենթադրաբար պատանդառված բուժքույր Մալինա Մարգարյանը (լուսանկարում) չէր ներկայացել դատարան՝ ցուցմունք տալու:

«Դատարանը որոշում կայացրեց Մալինա Մարգարյանին բերման ենթարկել հաջորդ նիստին»,-ասաց փաստաբանը: Ըստ նրա, նիստը հետաձգվեց 2 շաբաթով:

Սա Մալինա Մարգարյանին բերման ենթարկելու դատարանի արդեն 2-րդ որոշումն է:

Անցյալ տարի, դեկտեմբերի 18-ի նիստին էլ այս գործով տուժողներից ոստիկանը եւ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդառված բուժքույր Մալինա Մարգարյանը դատական նիստին չէին ներկայացել: Այդ նիստին դատարանը որոշեց այսօրվա նիստին ցուցմունք տալու համար Մալինա Մարգարյանին բերման ենթարկել:

Հիշեցնենք, Մալինա Մարգարյանի՝ ցուցմունք տալու վերաբերյալ Կարեն Մեժլումյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր՝ «Աբսուրդ է, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրում են ՊՊԾ գնդին միանալու փորձ կատարելու համար: Մալինա Մարգարյանը պետք է պատմի, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդի ներսում, երբ ինքն այնտեղ է եղել, սա ի՞նչ կապ ունի Անդրիաս Ղուկասյանի հետ: Նրան մեղադրում են, թե փորձել է միանալ խմբին, զինվել եւ պատանդառված պահել Մալինա Մարգարյանին եւ մյուս բուժաշխատողներին: Մեղադրող-կողմի որեւէ փաստ հիմնավոր չէ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031