Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք այն ժամանակ, երբ դրսում հաղթանակ էինք տանում, ներսում պարտվում էինք». Շիրխանյանը Սպաների միություն է ստեղծում

Հունվար 22,2019 16:56

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում հայտարարեց «Սպաների համահայկական միություն» ստեղծելու մասին ու կոչ արեց հայ սպաներին անդամագրվել: Ըստ Շիրխանյանի, իրավիճակը պահանջում է համախմբում ու մարդիկ, որոնք պատերազմ են անցել, երդվել են ազգին ծառայել, պետք է համախմբվեն:

Արտերկրում ապրող սպաներն արդեն արձագանքել են նախաձեռնությանը: Նրանք կարող են անդամագրվել իրենց կայքի միջոցով: Շիրխանյանն ասաց, որ մեկ ամիս անց համագումար են անելու ու հաստատեն ծրագիրը. «Այն, որ ազգի համախմբումն օրվա հրամայական է, դրանում կասկած չկա, այն, որ ռազմաքաղաքական իրավիճակը եւ այստեղ, եւ տարածաշրջանում գնալով լարվում է, մենք ականատես ենք»,- ասաց Շիրխանյանը:

Հարցին՝ նմանատիպ միություններ ու դաշինքներ կան, ձեր ստեղծած միությունն ինչո՞վ է տարբերվելու դրանցից՝ Շիրխանյանը պատասխանեց, որ սպաների միություն չկա ու դա կօգնի բանակաշինության գործում: Մտահոգությանը, որ արցախյան հարցում նոր բանե՞ր են սպասվում, դրա համա՞ր եք ստեղծում այս միությունը՝ Շիրխանյանը պատասխանեց. «Արցախյան հարցում ոչ մի նոր բան տեղի չի ունենում, ամեն ինչ կրկնվում է արդեն 23, 24, 25 տարի: Ադրբեջանի դիրքորոշումը նույնն է, սպառազինվում է, շարունակում են իր ռազմատենչ հայտարարությունները: Մենք չենք կարող ասել՝ այսօր եկեք գնանք հանգիստ տուն, պատերազմն ավարտված է, հաղթանակը մենք ենք տարել, հանգիստ եղեք, որովհետեւ հաղթանակն արձանագրված չի քաղաքական, դիվանագիտական հարթությունում: Մենք հաղթել ենք, չենք արձանագրել դա: Մենք այն ժամանակ, երբ դրսում հաղթանակ էինք տանում, ներսում մենք պարտվում էինք: Պարտվում էինք ծանր, բոլոր ոլորտներում: Քանի դեռ մենք ճակատ ունեինք, հազարավոր նոր խնդիրներ առաջացան այդ պարտությունների ընթացքում ու այսօր համախմբումը խիստ կարեւոր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031