Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջափակման հետևանքով վերջին 6 ամսվա ընթացքում Լիդիանն ու կապալառու ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քանի 1300 աշխատակցի:

Հունվար 22,2019 15:35
Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով վերջին 6 ամսվա ընթացքում Լիդիանն ու կապալառու ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քանի 1300 աշխատակցի: Աշխատակիցներից մոտ 460-ը շրջակա համայնքներից էին:

Լիդիանը շարունակում է այս համայնքներում սոցիալական իրավիճակի մոնիտորինգը՝ որպես սոցիալական պատասխանատվության մաս: Մոնիտորինգի տվյալները ներառում են նաև միգրացիայի ցուցանիշները: Այս տվյալները հավաքագրվել են մեր սոցիալական թիմի աշխատակիցների կողմից՝ համայնքապետարանների, ավագանիների և այլ աղբյուրների՝ օրինակ զբաղվածության կենտրոնների տրամադրած տվյալների հիման վրա:

Այս տեղեկատվության համաձայն, Ամուլսարի ծրագրի ճանապարհների ապօրինի շրջափակումից ի վեր, արտահոսքը այս համայնքներից ավելացել է՝ 2017-ի համեմատ: Երբ Ամուլսարում 2017-ին ընթանում էր շինարարությունը, Գնդեվազից, Գորայքից և Սարավանից մշտական արտագաղթի ոչ մի դեպք չէր գրանցվել: 2018-ի ավարտին արդեն 6 մարդ մշտապես արտագաղթել է Գնդեվազից, 12 մարդ՝ Սարավանից: 2017-ի ավարտին Ջերմուկից մշտական արտագաղթել էր 34 մարդ, 2018-ին արդեն այս թիվը գրեթե բազմապատկվել է՝ կազմելով 64 մարդ:

Ամուլսարում շինարարության դադարին զուգահեռ բոլոր չորս համայնքներում աճել է ժամանակավոր՝ սեզոնային արտագաղթը: Հավաքագրված տվյալների համաձայն, 2017-ին Ջերմուկից սեզոնային աշխատանքների մեկնել է 80 մարդ, մինչդեռ 2018-ի ավարտին աշխատանքային միգրացիան Ջերմուկից կազմել է արդեն 219 մարդ:

Ավելին, 2018-ի առաջին կեսին, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումից առաջ, այս համայնքներում ներգաղթ կար, ըստ բնակիչների և համայնքապետարանների տվյալների: Օրինակ՝ 70 մարդ ներգաղթել էր Ջերմուկ, 8՝ Գորայք, 5` Գնդեվազ:

Ամուլսարի ճանապարհների շրջափակումը հանգեցրել է ոչ միայն մի քանի հարյուր ուղղակի աշխատատեղի կորստի, այլև բացասական ազդեցություն է ունեցել այս համայնքներում անուղղակի աշխատատեղերի վրա: 2017-ի ընթացքում միայն Լիդիանի կապալառու կազմակերպությունները ամսական մոտ 200 000 ԱՄՆ դոլարի ապրանքների և ծառայությունների գնումներ են արել տեղի համայնքներից՝ մթերք, վառելիք, տրանսպորտային և կացարանային ծառայություններ և այլն: Այս շարունակական զգալի ֆինանսական հոսքերը տեղի բիզնեսների աճի, ընդլայնման և աշխատատեղերի ստեղծման հսկայական հնարավորություններ էին բերում: 2018-ի հունիսից Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով այս հնարավորությունները նույնպես այլևս չկան:

Համայնք 2017-ի
ավարտ մշտական արտագաղթ
2018-ի ավարտ
մշտական արտագաղթ
2017-ի ավարտ ժամանակավոր արտագաղթ 2018-ի ավարտ ժամանակավոր արտագաղթ
Գնդեվազ 0 6 18 24
Գորայք 0 0 28 40
Սարավան 0 12 22 25
Ջերմուկ 34 64 80 219

«Լիդիան Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031