Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում փաստեց, որ աղքատության բարձր տոկոս կա, ու նրա խոսքով. «Թեեւ մեր օրերում ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, նորից մանկապարտեզներ են թալանվում, հանուն իրենց անձնական բիզնեսի, պաշտոնավորներն իրենք իրենց պարգեւատրում են: Չէ՞ որ արդեն նոր իշխանություն է, նոր կառավարություն: Իսկ այդ ամենը նշանակում է, որ կադրային քաղաքականության մեջ սխալներ ունենք, սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնց նշանակել են պաշտոնի, հենց իրենք են կառավարությանն անպատվում, կառավարության վարկանիշը գցում, եւ դրա կողքին կուսակցության ղեկավարն ասում է՝ ամեն ինչ նորմալ է»:
Նրա խոսքերով, միակ ձեռքբերումն այն է, որ հիմա ցանկացած անօրինության մասին հանրությունը տեղեկանում է: Քանդակագործը հավելում է, որ պարտադիր չի, որ մշակույթի նախարարը մշակութային ոլորտից լինի, ինչպես, օրինակ` Կամո Ուդումյանն է, բայց նա գոնե պետք է մշակույթին մոտ լինի, ապահովի մշակույթի, արվեստի մարդկանց հետ կապը:
Լեւոն Թոքմաջյանը անփառունակ է որակում Կամո Ուդումյանից հետո նշանակված մշակույթի նախարարներին: Նա դեմ չէ մշակույթի նախարարության օպտիմալացմանը. «Ես համաձայն եմ, թող մշակույթի նախարարությունը դառնա վարչություն, բայց լավ աշխատի…Թող լինեն 7-10 հոգի, բայց իմանան ինչ են անում: Նույնն էլ կարելի է Սփյուռքի նախարարության մասին ասել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կոնկրետ անուններ ասա, օդում ձիժուռնի կրակել պետք չի: