Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին եւ բավարարել դատախազության միջնորդությունը:
Դատարանի մոտ ցուցարարները, լսելով դատարանի որոշումը՝ պարզապես ուրախությունից սկսեցին շամպայն տրաքացնել ու տոնել: Նրանք բղավում էին՝ հաղ-թա-նա՛կ:
Մենք ցույցի նախաձեռնողներից մեկին՝ Ջիվան Աբրահամյանին հարցրեցինք՝ դուք գոռում եք հաղթանակ, բայց այս որոշմամբ Մանվել Գրիգորյանին մեղավոր չեն ճանաչել, ընդամենը կալանքի հարցն են որոշել, նա պատասխանեց. «Արդարադատությունն ուզում էր Մանվել Գրիգորյանին ինչ-որ կերպ ազատության մեջ պահել: Մենք վստահ ենք, նրան բոլոր առաջադրված մեղադրանքները հաստատվելու են, այստեղ խնդիրն այս պահին կալանավորման ձեւը փոխելն էր»:
Հարցին՝ դուք դադարեցնո՞ւմ եք ցույցը՝ նա պատասխանեց. «Մենք այլեւս պայքարելու ոչ մի բան չունենք, դատին էլ նրան կձերբակալենք, ուղղակի եւս մեկ անգամ շամպայն կպայթեցնենք»:
Նա ասաց, որ հրավիրում են բոլորին Էջմիածին. «Հրապարակում լինելու է խորոված, դրամահավաքով ամեն մեկս կանենք՝ ով ինչ կարա, բոլորիդ հրավիրում ենք: Հիմա մեզ կներեք, գնանք մեր հաղթանակը նշելու»:
Ցուցարարներն ասացին, որ սա նախադեպ է լինելու նաեւ Ռոբերտ Քոչարյանի համար:
Ցուցարարները մեքենայի բեռնախցիկի տակից կցել էին Ադրբեջանի դրոշը ու կանգնել, տրորում էին այն՝ ի նշան ուրախության, իսկ թափքի վերնամասում փակցրել էին եռագույնը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
մի քիչ էդ շամպայնից թող պահեն, դեռ բանտին մէջ մահը կայ, հանրային տօն անելու համար…
առանց դատի, բանտախցում մահապատիժ… կեցցէ Նոր Հայաստանը