Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծելով հորն անզգուշությամբ սպանած տղամարդը տեղափոխվել է հոգեբուժարան

Հունվար 22,2019 14:15
cec

Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Կորյուն Ստեփանյանը 2018թ. հուլիսի 2-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Վազաշենում գտնվող իրենց տանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է հոր՝ Դերենիկ Ստեփանյանի հետ, որի ընթացքում դիտավորյալ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր գանգուղեղային ծանր վնասվածք՝անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով եւ 118 հոդվածով:

Նրա դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Կ. Ստեփանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը, նա գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031