Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Սիմոնյան. «Նման առաջարկն օրենքի ուժ ստանալու դեպքում ԵՊՀ ամսական կկորցնի 50 մլն դրամ, իսկ մեր բազային ֆինանսավորման մեջ ընդգրկված մոտ 400 աշխատողներից առնվազն կեսը կդառնա գործազուրկ»

Հունվար 22,2019 13:12

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ներկայացնելով գիտահետազոտական ծրագրերի և գիտության ֆինանսավորման ավելի պակասեցումը, մասնավորապես՝ աշխատավարձերի ցածր մակարդակը, նշեց, որ այսպիսով վտանգի տակ է հայտնվում համալսարանը հեռանկարային երիտասարդ մասնագետներով համալրելը:

«Կապված գիտական հետազոտությունների հետ՝ ուզում եմ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուշադրությունը հրավիրել մի հարցի վրա:

Մեզ հասած տեղեկություններով, վերջերս կառավարությունը հաստատել է կամ արդեն իսկ հաստատելու գործընթացում է բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկը:

Ուզում եմ ասել, որ նման առաջարկն օրենքի ուժ ստանալու դեպքում ԵՊՀ ամսական կկորցնի 50 մլն դրամ, իսկ մեր բազային ֆինանսավորման մեջ ընդգրկված մոտ 400 աշխատողներից առնվազն կեսը կդառնա գործազուրկ, որովհետև դժվար է պատկերացնել, որ ԵՊՀ նախկին տեմպերով կկարողանա այդ մրցույթներում հաղթել մյուս մրցակիցներին բազային ֆինանսավորման ոլորտում:

Սա շատ ծանր հետևանք կարող է ունենալ մեր գիտության զարգացման համար:

Ես ուզում եմ հատուկ խնդրել ձեզ բոլորիդ՝ ամեն ինչ անել Հոգաբարձուների խորհրդի կողմից Ֆինանսների նախարարության առաջարկած այդ նախագիծը կյանքի չկոչելու, հակառակ դեպքում՝ հիմնադրամ բուհերն իրենց գիտական ներուժով վտանգի տակ են:

Առանց այն էլ դուք գիտեք, որ գիտության աշխատողները ստանում են շատ ցածր աշխատավարձ, հիմա դրանից էլ կզրկվեն շատերը:

Օրինակ՝ կարելի՞ է պատկերացնել, որ Համլետ Ավետիսյանի ղեկավարած բազային ֆինանսավորմամբ լաբորատորիան կդադարի գործել այն դեպքում, երբ այդ մարդը ստացել է մեկ պետական, նախագահի մեկ մրցանակ: Մենք ի՞նչ է, այդպիսի մարդկանց գործազու՞րկ ենք դարձնում:

Ես խնդրում եմ, պարո՛ն Մուրադյան, Հոգաբարձուների խորհրդի սիրելի՛ անդամներ, այս հարցում լրջորեն օգնել հիմնադրամ դարձած բուհերին, այդ թվում՝ ԵՊՀ-ին»,- նշեց ռեկտորը:

Երևանի պետական համալսարանի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031