Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարություն Սարգսյան. «Այդ տնտեսված գումարները կա՛մ պետք է այդպես օգտագործվեն, կա՛մ հետ ուղարկվեն պետական բյուջե». «Ժողովուրդ»

Հունվար 22,2019 12:59

Մի շարք մարզպետների՝ աշխատակիցներին  պարգեւավճար տալու որոշումն այս օրերին դարձել է քննարկումների առարկա; «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախկին մարզպետներից Վայոց Զորի նախկին ղեկավարի, ՀՀԿ– ական Հարություն Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, պարգեւավճարների հարցին ինչպե՞ս եք վերաբերվում: Ձեր ժամանակ նման բան եղե՞լ է։

– Ես չգիտեմ՝ ինչքան է հիմա պարգեւավճարները։ Դրանք տնտեսած գումարներ են աշխատավարձի ֆոնդից եւ սահմանված կարգով կարող են պարգեւավճարներ տրվել։ Այդ տնտեսված գումարները կա՛մ պետք է այդպես օգտագործվեն, կա՛մ հետ ուղարկվեն պետական բյուջե։ Էդպես է կարգը, եթե տարին ավարտվեց, ու գումարը չօգտագործվեց, պետք է վերադարձնել բյուջե։

– Դուք ինչպե՞ս եք վարվել։ Միշտ պարգեւավճարնե՞ր եք տվել։

– Ոչ միշտ։ Ամեն բան էլի եղել է օրենքով սահմանված կարգով։ Մարզպետը ֆինանսի հետ գործ չունի։ Ֆինանսական պատասխանատու գոյություն ունի, ֆինանսական վարչության պետ գոյություն ունի։ Մարզպետը ընդամենը կարգադրություններն է անում այդ մասով, իսկ մարզպետների պարգեւատրման չափը որոշում է վարչապետը։ Բայց, օրինակ, ես երբեւէ չեմ պարգեւատրվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031