Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Վարդանյան. Արամի 23-ը կառավարության որոշմամբ ապամոնտաժվող՝ տեղափոխվող հուշարձանների ցուցակի մեջ է, եւ այն, ինչ կատարված է, արված է օրենքի տառին համապատասխան. «Հրապարակ»

Հունվար 22,2019 11:55

Մշակույթի նախարարությունը ստում է, Աբրոյանը եւ փոխնախարար Տիգրան Գալստյանը, իհարկե, ժամանակին՝ Մակունցի գլխավորությամբ, սուտ լուրեր են տարածում կամ չեն տիրապետում գործընթացին։ Ստացվում է, որ մշակույթի նախարարությունը քաղաքի ամենամեծ ներդրումային ծրագիրը՝ մոտ 150 մլն դոլար արժողությամբ, որը գործնականում իր բոլոր օրենսդրական գործընթացներով գնում է, սաբոտաժի են ենթարկում»,- ասել է նախօրեին «Հին Երեւան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լեւոն Վարդանյանը «Հայ ձայնը՝ այսօր» հաղորդաշարի եթերում։

«Էսքիզային ծրագիր կա, որը հաստատվել է մշակույթի նախարարության, այն ժամանակվա նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից, առաջին լոտի էսքիզային նախագիծը ստորագրված է Արեւ Սամուելյանի կողմից։ Բոլոր հուշարձանները պետք է ապամոնտաժվեին մինչեւ փոսորակի փորելը եւ տեղափոխվեին, որը չարվեց։ Սրմաքեշը 2015-ին վճարել էր ամբողջ գումարը, եւ կառավարությունը պարտավորություն էր վերցրել ամբողջ տարածքը մաքրել՝ իրացնել»,- ասում է Վարդանյանն ու ընդգծում, որ Արամի 23-ը կառավարության որոշմամբ ապամոնտաժվող՝ տեղափոխվող հուշարձանների ցուցակի մեջ է, եւ այն, ինչ կատարված է, արված է օրենքի տառին համապատասխան. «Ես մշակույթի նախարարության հետ որեւէ բանակցության կամ համաձայնեցնելու կարիք չունեմ, որովհետեւ նախագիծը, որ արվում է, գալիս, մի էտապի է հասնում, որ համաձայնեցվում է մշակույթի նախարարության հետ, եւ հետո նախագիծը գնում է քաղաքապետարան՝ համաձայնեցման։ Սա էլ իր գործընթացն ունի, երբ կհասնենք հերթական այդ էտապին, ես կտանեմ մշակույթի նախարարություն, եթե, իհարկե, հուշարձանները կլինեն մշակույթի նախարարության կազմում։

Օրենքն ինչպես կպահանջի, ես այդպես էլ կանեմ, ես օրենքի մարդ եմ»։

Ըստ նրա, բոլոր էտապներում մշակույթի նախարարության համաձայնությունը եղել է, այս նախագիծն անցել է բոլոր մասնագիտական ոլորտներով՝ քաղաքաշինական խորհուրդ, ճարտարապետական կոմիտե։ «Բոլոր համաձայնեցումները կան, այսօր մշակույթի նախարարությունում նստած են 2 հիվանդ մարդ եւ զբաղված են սաբոտաժով։ Իսկ Հեքեքյանը սեփականության վկայական ստացել է 2013-ին, եւ նրա բարձրացրած աղմուկն արհեստական է, քանի որ այս՝ «Հին Երեւանի» գործընթացը սկսվել է 2005-ից։ Մեկը լինի, իրեն դատի տա, որովհետեւ ինքն ապօրինի գործունեություն է ծավալում»,- ասել է նա ու հավելել, որ նախագծի կուրատորը Նարեկ Սարգսյանն էր, որը ոչ թե իրեն է օգնել, այլ իր վրա դրված պարտավորությունն է կատարել։

Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը չի ուզում պատասխանել այդ վիրավորանքներին. «Դա անպատկառ տեսակի արտահայտման ձեւ է, ես չեմ ուզում բառակռվի մեջ մտնել, այդ մարդը պետական կառույցում է աշխատել, եւ չգիտեմ՝ պետության համար մի բան արե՞լ է, թե՞ ոչ»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031