Լրահոս
Օրվա լրահոսը

Ես Կարգին Հայկոյի ոտքերի տակ գառ մատաղ կանեմ, եթե հասարակական տրանսպորտում կա՛մ դասական երաժշտություն հնչի, կա՛մ՝ ոչինչ. «Հրապարակ»

Հունվար 22,2019 11:25

Ժողովուրդ ջան, Երեւանում տեսած կա՞ք մի կանգառ, որը տաքսիների մշտական կայանատեղի չլինի։ Տեսած կա՞ք որեւէ հասարակական տրանսպորտի միջոց, որն այդ տաքսիների դարդից կանգառ չանի փողոցի երթեւեկելի մասում։ Տեսած կա՞ք, որ ավտոճանապարհային որեւէ ոստիկան այդ տաքսիների վարորդների հանգիստը խանգարի։ Կանգառներում կան մեկումեջ դրված նստարաններ, որոնց վրա նստելիս հնարավոր չէ տեսնել մոտեցող տրանսպորտային միջոցը, կարդալ համարը, քանի որ նստարանի կողքին տնկած է կանգառի ցուցանակը, որը, գտնվելով ցածր դիրքում, փակում է նստարանին նստած մարդու տեսադաշտը։ Այս դեպքում չգիտես՝ նստարա՞նն է ավելորդ, ցուցանա՞կը, թե՞ այն ապուշը, որի նախագծով այս ամենն արված է։

Ես Կարգին Հայկոյի ոտքերի տակ գառ մատաղ կանեմ, եթե նա գնա մի մեծ քաղաքակրթական прорыв-ի, այն է՝ Երեւանում տրանսպորտային ծառայություններ մատուցող ձեռնարկությունների համար մի օրենք ընդունի, որ հասարակական տրանսպորտում կա՛մ պետք է հնչի դասական երաժշտություն, կա՛մ՝ ոչինչ։ Ես ժողովրդի հոգեկան առողջության համար չեմ մտածում, ոչ էլ գեղագիտական իմ ցածր ճաշակն եմ մեջբերում, ուղղակի կաղկանձ հիշեցնող հայկական ժամանակակից երաժշտության հնչյուններից տրանսպորտի շարժիչները շատ շուտ են փչանում։

Ուզենք, թե չուզենք՝ կենացները գնալով քաղցրանում են։ Ժողովուրդ ջան, Երեւանում տեսած կա՞ք մի ավտոլվացման կետ, որը փողոցի երթեւեկելի մի մասն ու մայթերը զբաղեցրած չլինի իր ծառայություններն իրականացնելու համար։ Այդ գործում մի դրական բան կա միայն, ճանապարհների մայթերի վրա փռած լվացված գորգերի ցուցահանդեսները մեզ ներկայացնում են աշխարհի տարբեր երկրների գորգագործության պատմության լավագույն դրվագները, համ էլ ճանաչում ենք մեր քաղաքը, որն աշխարհում միակն է, որտեղ ճանապարհների մայթերը հետիոտների համար չեն նախատեսված, այնտեղ կա՛մ բարնի ստոյկա է դրված, կա՛մ նոր լվացված մեքենաներն ու գորգերն են սպասում իրենց տերերին։

Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Գրավիտոն» գիտական կենտրոն

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031