Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությունը խեղաթյուրելու անհաջող փորձ. «Ա1+»-ը՝ Ռոման Բաբայանի՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի կապակցությամբ

Հունվար 21,2019 23:54

«Ա1+» հեռուստաընկերության հայտարարությունը Ռոման Բաբայանի՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի կապակցությամբ

Օրերս «5-րդ ալիք» հեռուստաընկերությամբ ցուցադրվեց և սոցիալական հարթակներում տարածվեց Ռոման Բաբայանի «հեղինակած» «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։

«Ա1+»-ն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ֆիլմում ամբողջությամբ օգտագործվել են «Ա1+»-ի սեփականություն հանդիսացող Մարտի 1-ի արխիվային նկարահանումները։ Բավական չէ, որ ֆիլմի հեղինակներն այդ կադրերը ձեռք են բերել ապօրինի ճանապարհով, նաև օգտագործել են իրականությունը խեղաթյուրելու նպատակով։

Մենք թույլ չենք տա օգտագործել մեր հեղինակային իրավունքը, խեղաթյուրել պատմությունը։

Ստորև ներկայացվում է 2008 թվականին «Ա1+»-ի պատրաստած տեսաֆիլմը (28.03.2008)՝ կից հեղինակային հղումներով՝ որպես ապացույց, որ Բաբայանի արածը գողություն է և պատմության նենգափոխում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    նկատի առնելով որ այս յօդուածին տակ անուն չկայ, իսկ մէջն ալ, պէտք եղած տեղը՝ չակերտներ չկան, այս տպաւորութիւնը կրնայ գոյանալ որ այդ յարձակողական կարծիքները – որոնք նաեւ կը միտին այդ ֆիլմի սփտումը արգիլելու -, նոյնանմում են Առավոտի կարծիքի հետ

    փաստօրէն այժմու իշխանութիւնը որոշեց որ մի քանի տարի ալ այս նիւթով «զբաղեցնէ» ժողովուրդը

  2. Artur Lazarian says:

    Հայերն ինձ միշտ յիշեցնում են ֆրանսիական «Անուղղելին» ֆիլմը (L’ Incorrigible, 1975): Եւս քանի՞ դար պիտի գլորուի, որ դուք վերջապէս հասկանաք, որ չի կարելի գործ ունենալ դրանց հետ: Դրանց հետ հնարաւոր չէ համագործակցել: Դրանք բարեկամներ, համախոհներ չունեն՝ միայն թշնամիներ կամ վասալներ: Ե՞րբ պիտի հասկանաք, որ այդ տարատեսակ «-յան»-երը (Բաբայեան, Կուրգինեան, Սիմոնեան, Շախնազարեան, Միգրանեան, ………………………………………..) քօղարկուած բորենիներ են, ճղճիմ կամակատարներ:
    Մարդու ուղեղում չի տեղաւորւում, որ դրանք գան ինձ խնդրեն հարցազրոյց տալ ու ես համաձայնեմ կամ հաւատամ, որ ազնիւ նպատակներով են դա անում: Էս կարգի միամիտ է՞ք: Ես վաղո՜ւց արդէն համոզուել եմ, որ հայերի միամտութիւնը, այդ կոյր հաւատը մեծագոյն սպառնալիք է հայոց պետականութեան համար:

    Սիրելի՛ լրագրողներ, մարդկանց տարրական մեդիագրագիտութիւն սովորեցրէք, որպէսզի հեռու մնան այդ կացնային, ուղեղ-լուացող քարոզչական փոթորիկներից:

    Հայե՛ր, կրթուէք, պատմութիւն կարդացէք: Մոռացէք դրանց: Ձեզ եւ ձեր երեխաներին հեռու պահէք այդ նեոբոլշեւիկեան չարիքից, որի վերջը շուտով գալու է:

  3. Artur Lazarian says:

    Բալայեանը խնդրում եմ Բաբայեան դարձրէք: Սա ռուս է, միւսը՝ ուկրաինացի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031