Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ-քիչ հայերեն եմ սովորում. Սերենա Ուիլիամս

Հունվար 21,2019 23:33

Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուլիամսը, որն ամուսնացած է Reddit ծառայության հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ, հայտարարել է, որ քիչ-քիչ հայերեն է սովորում:

«Ամեն օր մի քիչ սովորում եմ,- ասել է նա, հետո ինքն իրեն ուղղել.- Չէ, ամեն օր չէ, դա ճիշտ չէ»

«Ժամանակի ընթացքում քիչ-քիչ սովորում եմ: Երեկ Ալեքսիսը խոսում էր հայերի մասին, նրանց մշակույթի մասին, ինքնակայացման մասին, բազմաթիվ գործարար մարդկանց մասին: Դա հիանալի է: Դա հետաքրքիր է… Ես ինձ զգում եմ ինչպես պատվավոր հայ իմ ամուսնու և իմ դստեր շնորհիվ»-ասել է նա:

Թենիսիստուհին նաև ասել է, որ բոլորը հայերը, ում հետ շփվում է, հպարտանում են իրենով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031