Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանի կենդանիներ պահելու համար օրենքով սահմանված 5000 դրամ տուրքը կվերանա. Նարե Արամյան

Հունվար 21,2019 22:00
shun

«Այդ 5000 դրամները միանշանակ հանվելու են»,- Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը՝ անդրադառնալով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված յուրաքանչյուր տնային կենդանու համար տարեկան 5000 դրամ վճարին:

Նրա խոսքով, իրենք քաղաքապետարանի հետ Ազգային ժողովին առաջարկել են խմբագրել օրենքը՝ բերելով հին տարբերակին՝ 0-5000 դրամ վճար սահմանելով. Նարե Արամյանի խոսքով, թիվը չի կարող ֆիքսված լինել. «Տեղական տուրքի կարիք այս պահին չունենք, հատկապես, պետք է ամբողջությամբ ձեւակերպված լինի՝ ինչի դիմաց է տուրքը տրվում, մենք ունենք շատ տարբեր գործողություններ մինչ հարկման դաշտ մտնելը…յուրաքանչյուր վարչական շրջանում՝ առանձնացված կանաչ տարածքներում, պետք է  ունենալ զբոսանքի վայրեր, դա պահանջներից մեկն է՝ կենդանիների գրանցմանը զուգահեռ: Ինչ վերաբերում է ՝ ինչի դիմաց պետք է լինի տուրքը, խնդիրը ոչ թե տուրք ունենալն է, այլ պետք է լինեն պարտադիր պայմաններ, որոնց բավարարման դեպքում միայն բնակիչները իրավունք կունենան պահել ընտանի կենդանիներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031