Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն պետք է շարունակենք քաղաքացիների կյանքի որակի բարելավումը, այլև պետք է մեծացնենք նրանց հետ համագործակցությունը. Զարուհի Բաթոյան

Հունվար 21,2019 20:02

Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին:

Փոխվարչապետը նշել է, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունները և նրա արդյունքները խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց հավանությունն են տվել «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջարկված ծրագրին, որը ենթադրում է ներառականություն իր լայն իմաստով:

«Ես կարևորում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերը համընդհանուր ներառականության համատեքստում: Մեր երկրի պետական կառավարման համակարգի համար, համոզված եմ, նոր հնարավորություններ են բացվել: Անհրաժեշտ է թարմացնել համակարգը և հիմնովին վերանայել այն, ինչը մենք ունենք», – ընդգծել է պարոն Ավինյանը:

Նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին չափազանց կարևոր ոլորտի համակարգումն իրեն վստահելու համար և նշել, որ այն նպատակն ու առաքելությունը, որոնցով առաջնորդվում են իրենք, թույլ են տալիս չվախենալ խոչընդոտներից։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ամենամոտն է կանգնած քաղաքացիներին և ամենամեծ թվով քաղաքացիների հետ գործ ունի: Ես կարծում եմ, որ մենք այսուհետ ոչ միայն պետք է շարունակենք քաղաքացիների կյանքի որակի բարելավումը, այլև պետք է մեծացնենք նրանց հետ համագործակցությունը: Մենք ավելի շուտ պետք է լինենք նրանց կողքին՝ կանխարգելելու այն դժվարությունները, որոնց հանդիպում են կյանքում», – ասել է նորանշանակ նախարարը:

Նախարար Զարուհի Բաթոյանն ընդգծել է նաև նախարարության դերը միջգերատեսչական համագործակցության գործընթացում և հավելել, որ միայն համատեղ ուժերի միջոցով է հնարավոր քաղաքացիներին մատուցել առավել որակյալ ծառայություններ, որոնք հիմնված կլինեն մարդու իրավունքների և հնարավորությունների հավասարության սկզբունքների վրա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031