Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը չի ուզել դիմել ՄԻԵԴ՝ ասելով. «Հայաստանին դատի չեմ տա»

Հունվար 21,2019 16:59

Այսօր փաստաբան Լեւոն Բաղդասարյանը «Ազդակ» ակումբում հրավիրած ասուլիսում անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործին՝ ասաց. «Ասում են՝ Մանվել Գրիգորյանին պետք է տանել բանտ, ուզում եմ փաստել՝ Մանվել Գրիգորյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, նա պատիժ չի կրում: Եթե կապացուցվի իրեն մեղսագրվող մեղքը, ապա պատիժը թող կրի ամենամաքսիմալ ձեւով: Այսօր անընդհատ ասել, որ Մանվել Գրիգորյանին պետք է անպայման տանել բանտ, տեղին չէ, իրավաչափ չէ»:

Թե ի՞նչ իրավական հիմքով են Մանվել Գրիգորյանի կալանքը փոխել ու ազատել՝ Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ այլընտրանքային խափանման միջոց է գրավը…Այն անձին են կալանավորում, ով կխուսափի նախաքննությունից, կխոչընդոտի կամ նոր հանցագործություն կկատարի: ՄԻԵԴ նախադեպային որոշումներով ասվում է՝ ենթադրելով, որ նա կխուսափի կամ նոր հանցագործություն կկատարի՝ անձին չի կարելի կալանավորել: Այդ լույսի ներքո այլընտրանքային միջոց է կիրառվել գրավը, ինչպես նաեւ հաշվի են առնվել հիվանդությունները»:

Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ ժամանակին, երբ անհիմն բավարարում էին կալանքի միջնորդությունն ու երկարացնում, պաշտպանական կողմն առաջարկել է Մանվել Գրիգորյանին, որ դիմի ՄԻԵԴ, նա հրաժարվել է՝ ասելով. «Հայաստանին դատի չեմ տա»:

Փաստաբանն ասաց, որ երբ պատկան մարմինները առերեւույթ անօրինական բան են տեսնում, պետք է արձագանքեն. «Դատարանում նիստ է գնում, մոտիկանում է անձնավորություն ցուցարարներին, ասում է երեք օր համբերեք: Պետական ոչ մի լիազոր մարմին դրան չի արձագանքում: Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծում են այն անձի համար, ովքեր պատիժ են կրում, ունեն օրինական ուժ ստացած դատական ակտ: Մանվել Գրիգորյանի դրվագով որոշեցին միջգերատեսչական հանձնաժողո՞վ ձեւավորեն, որտեղ օրենքի ուժով առողջապահության փոխնախարարն է հանձնաժողովի նախագահ: Հիմա եզրակացությունը ստորագրում է հանձնաժողովի նախագահ առողջապահության նախարար, որը այդ պաշտոնին չի ու ոչ մի պետական լիազոր մարմին այդ մասին չի խոսում: 5 րոպե թվարկվում են Գրիգորյանի հիվանդությունները, ասում է՝ կալանքին վնաս չի սպառնում, հետո իրեն ապահովագրելու համար հանձնաժողովն ասում է՝ հարկ է նշել, որ կյանքին կարող է վտանգ սպառնալ, բայց ե՞րբ կսպառնա, չի կարող ասել: Ահավասիկ այսօրվա մեր հայկական իրականությունը: Ժողովուրդ ջան, այստեղ խնդիրը Մանվել Գրիգորյանի անձը չի, այստեղ խնդիրը իրավունքի խախտումն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031