Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի՝ ԵԽԽՎ-ում ներկայացված չլինելը, բայց ԵԽ այլ մարմինների աշխատանքներին մասնակցելն անարդյունավետ է». ԵԽԽՎ վերընտրված նախագահ

Հունվար 21,2019 16:31

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ նախագահի պաշտոնում վերընտրվեց գործող նախագահ Լիլիան Մորի Պասկիեն: Ներկայացվել էր միայն նրա թեկնածությունը, և ԵԽԽՎ պատվիրակներից ոչ ոք դեմ չարտահայտվեց:

Լիլիան Մորի Պասկիեն խոսեց ԵԽ անդամ երկրների պարտավորությունների և ԵԽ-ում գոյություն ունեցող ֆինանսական խնդիրների մասին: Նա հայտարարեց. «Այն, որ անդամ երկրներից մեկը՝ նկատի ունեմ Ռուսաստանի Դաշնությանը, ներկայացված չէ Վեհաժողովում, բայց մասնակցում է Եվրոպայի խորհրդի այլ մարմինների աշխատանքներին, համարում եմ անարդյունավետ և բացասական ազդեցություն է ունենում տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ապահովման վրա»:

Նշենք, որ լիագումար նիստի մեկնարկին Վեհաժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհ դարձած Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի հիշատակը: Նա սպանվել է հունվարի 13-ին:

Վեհաժողովը քննարկեց նաև դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:

Մանրամասները՝ շուտով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031