19-ամյա Գրիգոր Ռոմիկի Քոչարյանը, համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 03.05.2017թ. թիվ 470-Ա/2 հրամանի, գործուղվել է ՌԴ Մոսկվա բարձրագույն կրթություն ստանալու՝ ըստ «ՀՀ Կրթության և գիտության նախարարության և ՌԴ-ի գիտության և կրթության նախարարության կրթության բնագավառում համագործակցության մասին» միջպետական համաձայնագրի: Նա սովորում է «Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի (պետական համալսարանի)» (ՄՖՏԻ) առաջին կուրսում:
Նա օգտվում է զինծառայության տարկետման իրավունքից՝ համաձայն «ՀՀ Զինապարտության մասին օրենքի» 14 հոդվածի 1-ին կետի գ ենթակետի:
Քիչ առաջ ոստիկանները գնացել են նրա ծնողների տուն, որպեսզի տանեն բաժին:
Մոսկվայում գտնվող հայ ուսանողի ծնողների ահազանգի եւ այս գործի մանրամասների մասին կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
ՀՀ ՊՆ-ից Aravot.am-ին քիչ առաջ հայտնեցին, որ «Ոստիկանները գնացել են զինծառայության տարկետման իրավունքից օգտվողի տուն՝ նրան բաժին տանելու համար» վերտառությամբ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», որի հավաստման համար ներկայացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված հետեւյալ գրությունը՝