Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է հանկարծամահ եղել

Հունվար 21,2019 15:36

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կիրակի օրը հանկարծամահ է եղել դատապարտյալներից մեկը։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին խնդրեցինք ճշտել՝ ո՞րն է եղել մահվան պատճառը:

Ի պատասխան նա փոխանցեց հետեւյալ հաղորդագրությունը. «Հունվարի 20-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Սահակյանի (դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 188 հ. 1-ին մասով, 258 հ. 3-րդ մասով, 104 հ. 1-ին մասով, 34-268 հ. 1-ին մասով 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Նախկինում 2 անգամ դատապարտված է եղել սույն գործով) ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և քրեակատարողական հիմնարկ ժամանած շտապօգնության բժիշկների կողմից արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։

Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»:

Հավելենք, որ դատապարտյալ Սահակ Սահակյանը 37 տարեկան էր, ունի մեկ տղա։ Մեր տեղեկություններով՝ շտապօգնության բրիգադը կանչ ստանալուց հետո բավականին ուշ է տեղ հասել։

Սահակ Սահակյանը խցում պատիժը կրում էր երեք այլ դատապարտյալների հետ եւ գտնվում էր ՔԿՀ-ի երկրորդ մասնաշենքում, որտեղ իրենց պատիժը կրում են խիստ ռեժիմի դատապարտյալները։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031