Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրթության ներկայացուցիչները տարակուսած են` հնարավոր է կամայականորեն պարսավանքի ենթարկեն խանգարող ուսուցչին

Հունվար 21,2019 14:35

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը «Հոդված 3» ակումբում խոսելով ԿԳՆ-ի կողմից ուսուցչի վարքը կանոնակարգելու մասին` նշեց, որ մանկավարժի էթիկայի նորմերի նախագիծը նոր չէ, դեռեւս 2014թ.-ից Դպրոց-կենտրոնների միությունը նախաձեռնել էր այն: Նրա ձեւակերպմամբ, այդ նախաձեռնությունը բավականին լավ հնարավորություն է, որպեսզի ուսուցիչը մի շարք մեղադրանքներից ազատվի: Մակյանի խոսքերով, նախաձեռնությունը նաեւ հնարավորություն կտա բարելավել գնահատման որակը, եւ իր բառերով, անտեղի են այն խոսակցությունները, թե բազմաթիվ այլ հարցեր կան, սակայն ԿԳ նախարարությունը զբաղված է ուսուցչի էթիկայի կանոնների մշակմամբ:

ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը նշեց, որ այսպես թե այնպես ուսուցիչը գործում է վարքականոնի շրջանակում ու այդ ամենն է հենց նկարագրված նախարարության մշակած վարքականոնում:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանի խոսքով, իրենց հիմնական վերապահումը, որ կա վարքականոնի նախագծի հետ կապված, այն է, որ վարքականոնը դրված է քննարկման, մինչդեռ չունենք կրթության զարգացման պետական ծրագիր եւ հանրակրթության տեսլական, որոնք ավելի հիմնարար փաստաթղթեր են եւ հենց դրանց հետ պետք է մշակվեն:

Լուսինե Խառատյանը հավելեց, որ վարքականոնի նախագծի քննարկումներ հիմնականում փոքր խմբերի հետ են եղել եւ մեծ թվով ուսուցիչներ տեղյակ չեն գործընթացին:

Նրա ձեւակերպմամբ, «Այս լուծումը հատվածային է, եթե չկա կրթության պետական ծրագիրը»: Լուսինե Խառատյանը կարծում է, որ եթե ուսուցիչը իր դասավանդած աշակերտին հատուկ ցածր է գնահատում, որ իր մոտ պարապի, այս խնդրին պետք է այլ լուծում տրվի: «Իսկ եթե երեխան չի հասցնում դասերը, եւ պարապում է ուսուցիչը, դա այլ խնդիր է, որն ունի տարբերակված մոտեցման կարիք»,-համոզված է Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամը:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ անդամ` Զեմֆիրա Քալաշյանը, որ նաեւ ուսուցիչ է, ասում է. «Հանրակրթության մասին օրենքը սահմանում է ուսուցչի պարտականությունները, ունենք Սահմանադրություն, որը կրթության վերաբերյալ դրույթներ ունի»: Նրա ասելով, բուհերում սովորելու ընթացքում էլ ուսանողները արդեն իսկ համապատասխան որակներ ու հմտություններ են ձեռք բերում, եւ որպես ապագա ուսուցիչ պետք է գիտակցեն իրենց պարտականությունների չափը:

Ինչ վերաբերում է նախագծում եղած այն արտահայտությանը, որ ուսուցիչը վարքականոնը խախտելիս, կարող է պարսավանքի ենթարկվել, Զեմֆիրա Քալաշյանը տարակուսանք է հայտնում, թե ո՞վ է վերահսկելու այդ մեխանիզմի արդարացիությունը եւ արդյոք չե՞նք բախվելու նրան, որ տնօրենը կամ ուսուցիչների մի խումբ կարող են կամայականորեն պարսավանքի ենթարկել իրենց խանգարող ուսուցչին, հակաօրինական գործունեություն իրականացնել այդ ուսուցչի հանդեպ:

«Եթե մանկավարժական կրթություն տվող բուհը չի սովորեցնում, թե ուսուցիչն ինչպես պետք է վարվի աշակերտի հետ, ինչ փոխհարաբերություններ ունենա դպրոցի անձնակազմի եւ ծնողների հետ, արդյոք այդտե՞ղ չունենք բաց, ինչո՞ւ ենք փորձում գտնել ինչը, եթե չունենք ինչուն»,-զարմանում է Զեմֆիրա Քալաշյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը «Հոդված 3» ակումբի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031