Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գորգիսյան. Իշխող ուժը ամրացրեց ԲՀԿ-ի դիրքերը, իբրեւ ընդդիմություն

Հունվար 21,2019 14:05

ԼՀԿ-ն երեք օրենսդրական նախաձեռնություն է շրջանառել: Մեկով կերկարացվի զինվորական ծառայությունից խուսափածների համար`վճարով ազատվելու հնարավորությունը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ներկայացրեց անցած շաբաթվա ընթացքում իրենց կողմից շրջանառության մեջ դրված նախագծերը: Դրանք երեքն են. «Սահմանված կարգով զինծառայություն չանցած քաղաքացիների մասին», Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանել փաստաբանի համար եւ երրորդը` նախորդ խորհրդարանում Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացված եւ մերժված նախագիծը` կալանավորման մեկ օրը հավասարեցնել ազատազրկման ձեւով պատժի 1.5 օրվան:

Առաջին նախագիծը վերաբերում է զինապարտություններից խուսափած քաղաքացիների համար ժամկետի երկարաձգմանը, երբ հնարավոր է դառնում վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից: Հիշեցնենք, նախորդ գումարման խորհրդարանում այդ նախագծում փոփոխությամբ ժամկետի երկարացումը արվեց վերջին անգամ: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը դեմ էր այդ համակարգին, նա գտնում է, որ զինվորական ծառայությունից խուսափածները պետք է վերադառնան եւ ծառայեն:

ԼՀԿ-ի մյուս նախագիծն էլ վերաբերում է փաստաբանների գործունեության նկատմամբ ոտնձգությունների կանխարգելմանը եւ փաստաբանի պաշտպանության բարձրացմանը` դատախազին հավասար մակարդակի: Փաստաբանի նկատմամբ ոտնձգության դեպքում ենթադրվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով կամ 1-3 տարվա ազատազրկում:

Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն էլ հավելեց`իրենք շարունակում են դժգոհ մնալ ԱԺ փոխնախագահի ընտրությունից. «Խայտառակություն էր այդ ընտրությունը»: Նա կրկնեց`ԱԺ մեծամասնությունը չբերեց հիմնավորում, թե ինչո՞ւ է ընտրում Վահե Էնֆիաջյանին:

Նկատելով, որ ԱԺ փոխնախագահը նաեւ ԱԺ խորհրդի անդամ է, Գորգիսյանը եզրակացրեց. «Մեծամասնության համար գերադասելի եղավ ԲՀԿ-ին տալ լրացուցիչ լծակներ եւ ուժեղացնել նրա դիրքերը, որպես ընդդիմություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031