Լրահոս
Օրվա լրահոսը

2018 թվականի դեկտեմբեր ամսին անվավեր է ճանաչվել ՀԴՄ ստուգման 198 ակտ. ՊԵԿ

Հունվար 21,2019 13:34

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է վարչարարության բարելավմանն ուղղված քայլերը: Այդ միջոցառումների շրջանակում 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ՊԵԿ նախաձեռնությամբ անվավեր է ճանաչվել ՀԴՄ ստուգման 198 ակտ (70 493 863 դրամի չափով), ներկայացվել է միջնորդություն դատական գործերը կարճելու մասին: Անվավեր է ճանաչվել նաև 16 չգրանցված աշխատողի ստուգման ակտ (60 914 000 ՀՀ դրամի չափով): Հիմքում դրվել են ՀՀ վարչական դատարանի մեկնաբանությունները նույնական հանգամանքներով մի շարք գործերով:

Ստուգման ընթացքում հսկողության արդյունավետությունը բարձրացնելու, կրկնվող սխալները բացառելու մասով համալիր հարկային ստուգման ակտերի շարունակական ուսումնասիրության հիման վրա ներկայացվել են առաջարկներ ստուգում իրականացնող ստորաբաժանումներին, որոնք վերաբերում են ինչպես ընթացակարգային խախտումներին, այնպես հարկային օրենսդրության մեկնաբանություններին, ներկայացվել են զեկուցագրեր դատարանում վիճարկվող որոշ ակտեր անվավեր ճանաչելու առաջարկության մասին        Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման, ապօրինի ձեռնարկատիրության և օպերատիվ-հետախուզական գործունեության միջոցով բացահայտվող հարկային իրավախախտումների մասով վարչական վարույթ իրականացնելու լիազորությունը ՕՀՎ վարչությունից փոխանցվել է իրավաբանական վարչությանը: Դրա արդյունքում բազմաթիվ դեպքերով կարճվել են վարույթները և հարկ վճարողներ չեն տուգանվել (2018 թվականի օգոստոսից-դեկտեմբեր ժամանակահատվածում կարճվել է 27 վարույթ, որոնցով առաջադրվելիք տուգանքների հանրագումարը կազմում է 25 570 250 դրամ):

Դատական որոշ ակտեր, ինչպես նաև դրանց հիմքում ընկած մի շարք փորձագիտական եզրակացություններ, մտահոգիչ են, քանի որ ակնհայտորեն հակասում են հարկային օրենսդրության կարգավորումներին և էությանը: Ներկայացվել են վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, նմանատիպ դեպքերով կատարվում են ուսումնասիրություններ:

Պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031