Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզպետները գործել են օրենքով». Լիլիթ Մակունցը` պարգեւատրումների մասին

Հունվար 21,2019 13:22

«Որքանով ես տեղյակ եմ, մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել իրենց լիազորությունները»,- խորհրդարանական ճեպազրույցներում այսօր հայտարարեց իշխող ուժը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը`անդրադառնալով մամուլում աղմուկ բարձրացրած մարզպետների`իրենց եւ իրենց որոշ թիմակիցների պարգեւատրելու տեղեկություններին: Լիլիթ Մակունցը նեղսրտեց`պարգեւատրումները նաեւ նախորդ գումարման ԱԺ-ում են եղել. ինչո՞ւ ենք մի կառույցի պարագայում ընդունելի համարում, մյուսում`ոչ:

Նա բացատրում է, որ պարգեւատրումների հարցն առաջացել է ցածր աշխատավարձերի պատճառով: Լրագրողներից մեկը նկատեց`Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը երբ ընդդիմության ներկայացուցիչ էր, վաճառեց գյուղապետի մեքենան եւ հայտարարեց, որ հեծանիվով է երթեւեկելու եւ հետաքրքրվեց հարցի հանրային ընկալումների մասին: Լիլիթ Մակունցն ասաց`հանրային ընկալումները կարեւորում են, բայց խմբակցությունում հարցը չի քննարկվել, միասնական տեսակետ`չկա, խմբակցության դիրքորոշում ինքը չի կարող հայտնել: Խոստացավ`առաջիկայում կքննարկեն:

Իշխող ուժի խմբակցությունում չեն քննարկել նաեւ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների փաթեթը, այն պատճառով, որ վերջնական տեսքով փաթեթ դեռ չկա: Խմբակցության ղեկավարի մոտեցումն այն է, որ ուժային կառույցները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին: Իր կարծիքով, Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն չպետք է նախարարությունների վերածվեն եւ քաղաքական ուղղորդվածություն չունենան: Վստահեցնում է` հիմա նման ուղղորդվածություն չկա, նախկինում կար:

Լրագրողները հիշեցրին ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից է: Լիլիթ Մակունցը ուղիղ պատասխան չտվեց: Ասաց`նախկինում չի հիշում մի դեպք, երբ ԱԱԾ եւ Ոստիկանության ղեկավարը հաշվետու են եղել խորհրդարանին:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031