Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ ավելի քան 3 ամիս ընթացող շարունակական հայտարարություններին ի պատասխան իշխանությունը հրապարակային որևէ պարզաբանում չի ներկայացրել. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»

Հունվար 21,2019 12:42

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է սույն դիտարկումը ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԻ առնչությամբ:

Փաստեր

1. 2018 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 38–311–րդ հոդվածներով հարուցվել է քրեական գործև 2018 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացի Սամվել Մայրապետյանի նկատմամբ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանք երկու ամիս ժամանակով:

2. 2018 թվականի հոկտեմբերի 6- ին փաստաբանական խումբը ներկայացրել է Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքներ: 2018 թվականի նոյեմբերի 14-ին՝ 39 օրանց, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրա առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով:

3. 2018 թվականի նոյեմբերի 29-ին դատարանի որոշմամբ ՀՀ քաղաքացի Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամիս ժամկետով:

4.2018 թվականի դեկտեմբերի 27-ին դատարանը բավարարել է Սամվել Մայրապետյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը կալանավորումը 30 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ:

5. 2018 թ. դեկտեմբերի 28-ին և 29-ին Ս. Մայրապետյանը գրությամբ դիմել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը և խնդրել է իրեն վերադարձնել նախաքննության մարմնի կողմից վերցված իր անձնագիրը և թույլ տալ իրեն մեկնել Գերմանիա։

6.2019 թվականի հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանը միջնորդությամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով կիրառել միջանկյալ միջոց:

7.2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը, սակայն մերժել է թույլատրել նրան մեկնել Գերմանիա:

8.2019 թվականի հունվարի 17-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն բավարարել է Սամվել Մայրապետյանի՝ 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ:

Գործին առնչվող այլ կարևոր տեղեկություններ

9.Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն՝ իր իրավունքին սպառնացող էական և անդառնալի վնասը կանխելու համար Դիմումատուն կարող է Դատարանին խնդրել միջանկյալ միջոց կիրառել:

10.Դատարանը բացառիկ դեպքերում է բավարարում իրեն ներկայացված ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունները: Եթե Դատարանը, ուսումնասիրելով միջնորդության մեջ ներկայացված հանգամանքներն ու բարձրացված խնդիրները, համոզվում է, որ Դիմումատուն կարող է էական և անդառնալի վնաս կրել, այդ դեպքում բավարարում է ներկայացված միջնորդությունը և դիմում պետությանը՝ ձեռնպահ մնալու որոշակի գործողություններից:

11.Դատարանի պրակտիկայի համաձայն՝ միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է.

•        Կյանքին սպառնացող վտանգ,

•         խոշտանգում, որն արգելված է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով:

12. 2018 թվականի դեկտեմբերի 29-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության՝ կյանքի ցուցումով։ Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպելու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումին ալդրենավորման տեխնիկան։

12. 2019 թվականի հունվարի 10-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ 2016 թվականի նոյեմբերի 9-ին Սամվել Մայրապետյանը հոսպիտալացվել է Երևանում սուրնեկրոտիկ պանկրեատիտ ախտորոշմամբ և նույն օրը կյանքի ցուցումով վիրահատվել է: Այնուհետև, բուժումը շարունակել է Գերմանիայի մասնագիտացված կլինիկայում: Ըստ փաստաբանների հայտարարության՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 9-ի կալանավորումը պարբերաբար արված հետազոտությունների, ինչպես նաև կալանավայրում գտնվելու ժամանակ կատարված հետազոտությունների և դատաբժշկական փորձաքննության շրջանակներում արված հետազոտությունների համադրումը թույլ են տալիս միանշանակ պնդել, որ Սամվել Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում առաջացած մեծ տրամաչափի քարն առաջացել է Սամվել Մայրապետյանի՝կալանավայրում գտնվելու ժամանակ: Փաստաբանների հայտարարության համաձայն՝ընդհանուր լեղածորանում քարի առկայությունը Մայրապետյանի պարագայում կրում է շատ լուրջ վտանգ, քանի որ այդ քարը կարող է ցանկացած պահի փակելը ընդհանուր լեղածորանը, ինչն արդեն իսկ տարած ծանր հիվանդության և քրոնիկ բորբոքման վիճակում գտնվող ենթաստամոքսային գեղձի պարագայում շատ բարձր հավանականությամբ կբերի բուն հիվանդության կայծակնային սրացման: Ըստ փաստաբանների՝ հիվանդության դեմ պայքարելու անհրաժեշտ միջոցներ Հայաստանում, ցավոք, չկան:

Գործի առնչությամբ ԻՊԱՍ-ի դիտարկումները

13.Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի և ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների հրապարակած հայտարարությունները և հարցազրույցները վկայում են, որ Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 39-րդ կանոնի համաձայն ներկայացված միջնորդության բավարարումը:

14.Չնայած կալանքի վերացմանը՝ ՀՀ նախաքննության մարմինը ՝ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, Սամվել Մայրապետյանի անձնագիրն անհապաղ չի վերադարձրել վերջինիս:

15.Ի պատասխան Սամվել Մայրապետյանի փաստաբանների կողմից վերջինիս առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ ավելի քան 3 ամիս ընթացող շարունակական հայտարարություններին՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հրապարակային որևէ պարզաբանում կամ բացատրություն չի ներկայացվել վերջինիս առողջական վիճակիև Հայաստանի Հանրապետությունում բուժման հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ:

16.Եթե Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս մասնագիտացված բժշկական հաստատությունների, Սամվել Մայրապետյանի բուժսպասարկման համար համարժեք հնարավորություններ չունի, ապա ակնկալվող բուժօգնությունը կարող է ձեռքբերել՝ հրավիրելով Հայաստանի Հանրապետությունից դուրս համապատասխան բժիշկ-մասնագետների և ապահովել համապատասխան սարքավորումներով կամ ապահովել Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Անհրաժեշտ է նշել նաև, որ 2017 թվականին ՀՀ դեմ 39-րդ կանոնի ներքո ներկայացվել է դիմում նաև Սասնա Ծռեր խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի կողմից: 39-րդ կանոնի ներքո գանգատը ներկայացված է եղել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, ՄԻԵԴ-ը փետրվարի 3-ին նամակով Կառավարությունից պահանջել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ Հ.Հ-ի բուժօգնությունը քաղաքացիական հիվանդանոցում ապահովելու համար:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031