Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

Հունվար 21,2019 12:21

Այսօր՝ հունվարի 21-ին, Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Հայաստանը նստաշրջանի աշխատանքներին կմասնակցի պատվիրակության նոր կազմով:

Այն կղեկավարի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Այսօր վեհաժողովը լիագումար նիստի ընթացքում կքննարկի 2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը:

Այսօր վեհաժողովը կքննարկի նաև Վրաստանում նախագահական ընտրությունների մշտադիտարկման հարցը:

Այսօր ԵԽԽՎ-ն կընտրի Վեհաժողովի նախագահ եւ փոխնախագահներ: Ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն:

Նստաշրջանի օրակարգում է նաեւ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը:

Հրատապ քննարկում կկազմակերպվի «Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի» թեմայով: Մեկ այլ հրատապ քննարկման թեմա կդառնան Թուրքիայում ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումները:

Նստաշրջանի ընթացքում կքննարկի նաև մամուլի ազատության հարցը՝ ապատեղեկատվության և քարոզչության համատեքստում:

Առանձին քննարկում տեղի կունենա «Սերգեյ Մագնիտսկի՝ անպատժելիության դեմ պայքար թիրախային պատժամիջոցների միջոցով» թեմայով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031