Անցած շաբաթ օրը՝ հունվարի 19-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Դովեղ գյուղում, լրագրող, Արցախի խնդրով փորձագետ Թաթուլ Հակոբյանի տանը կայացավ Արցախի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ քննարկում: Դրան մասնակցում էին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչներ, մտավորականներ: Քննարկումը վարում էր Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:
Քննարկման մասնակիցներին բաժանվեցին «Անալիտիկոն» հանդեսի օրինակներ, որտեղ ներկայացված էին International Alert միջազգային կազմակերպության կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանում անցկացված հետազոտությանը մասնակցած տարածաշրջանային փորձագետների դիտարկումները:
Քննարկման մասնակիցները իրենց կարծիքները հայտնեցին ղարաբաղյան հիմնախնդրի լուծման, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման, սահմանագոտու եւ մայրաքաղաք Երեւանի կենսամակարդակների ու կենցաղի տարբերության եւ այլնի մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ