Նախօրեին Նիկոլ Փաշինյանը շտապել է «ավետիս» տալ, թե 2018-ի 4-րդ եռամսյակում ներդրումները 50%-ով ավելացել են՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Փաշինյանը ասել է, թե մենք` ընդդիմադիրներս, քննադատում էինք իրեն՝ գուժելով ներդրումների նվազման մասին:
Հիմա գնդակը ուղիղ հարվածով փոխանցում եմ Փաշինյանին և նրա իշխանությանը:
Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու:
Այո, ձեր իշխանության օրոք ներդրումները նվազել են:
Ձեր իսկ ներկայացրած տվյալներով՝ 2018-ի առաջին եռամսյակում ներդրումները եղել են 94,2 միլիոն դոլար, երբ իշխանության է եղել Հանրապետականը, իսկ 2018-ի չորրորդ եռամսյակում ընդամենը 75, 5 միլիոն դոլար:
Այսինքն՝ գրեթե 20 միլիոն դոլարով պակաս:
Աջ ու ձախ օպտիմալացումը, աշխատանքից եւ օրվա հացից բազմաթիվ քաղաքացիներին զրկելը Փաշինյանի իշխանությունը բացատրում է ծախսերի արդյունավետությամբ:
Մինչդեռ «դուխով» իշխանության համար ծախսերի կրճատումը վերաբերվում է Հայաստանի քաղաքացուն, բայց ոչ իշխանավորներին:
Մարդ չգիտի՝ լա, թե խնդա. Նիկոլի կադրերից մեկը ոչ ավել ոչ պակաս իրեն պարգևատրել է 104,5% դրույքաչափով, մյուսը` մեկ օրում երկու անգամ պարգևատրել է ինքն իրեն:
ԱԺ 2 նոր հանձնաժողով են բացել՝ ծախսերն ավելացնելով նվազագույնը 35 միլիոն դրամով:
Եվ սա անում է այն իշխանությունը, որի ղեկավարը տառապում էր պապիկ-տատիկների նիսյաների համար, թռիչքային զարգացում էր խոստանում : Փաստորեն, կախարդական փայտիկը թարս է շարժվում:
Հ. Գ.
Այս տեմպերով, որ գնա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին դժվար, բայց 2020-ին շանսեր ունի թռիչք գրանցելու:
2020-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին Փաշինյանի «քայլող իշխանավորները» մարաթոնյան վազքում կարող են լուրջ հաջողություն արձանագրել:
Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=370938267040608&id=333386077462494&__xts__[0]=68.ARAuNacDsSnm0ydtR5r3-qhRHHA7RJ9HkCZDsvEur_B_kW-9nqO6fEwG4SwIfMosbn9EymtOpxS-thGuF5SWtAWd8nN8awZ3RYxyP3TT1RYuMeE0K9LObVbz9c0FyzNSnSAimi8nFKwH-DyYcZC0zbL8lMkJec0wz78IyHE-Gpm2-D9c2KvJMXcU_m7TlIrJH_87W7gCjeJ5kRbHz1Jfc4i9o2wzIiTzW6x_rDo2nZxTagSlozgRBlVXgjmodTGfIa_qn9WNh0baNMzDcC7KCfHh7-bRzNuxHb4hfsGQ9QYXsHXhemwYkisKxUvzsaxX__LwgWBKzbE66ff7_eg&__tn__=-R