Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում անցկացվել է մի քանի տարիների ամենազանգվածային հանրահավաքը՝ ի աջակցություն քաղբանտարկյալների. jam-news.net

Հունվար 21,2019 10:37

Բաքվում ընդդիմության հանրահավաք է անցկացվել։ Այն կազմակերպել էր Ժողովրդական ուժերի ազգային խորհրդը [տարբեր ընդդիմադիր կուսակցությունների անդամների միավորող կոալիցիան]։ Մասնակիցները պահանջում էին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և բլոգեր Մեհման Հուսեյնովին։ Հուսեյնովը բանտում հացադուլ է անում՝ բողոքելով իրեն մեկ այլ մեղադրանքով ազատազրկման ենթարկելու փորձի դեմ։

Ոստիկանությունը փակել էր մարզադաշտի մուտքը հանրահավաքից 15 րոպե անց, իսկ մարզադաշտի տարածքում անջատված էր բջջային ինտերնետը, կանխելու համար ուղիղ հեռարձակումը սոցցանցերում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ հանրահավաքին մոտ 2800 մարդ է մասնակցել։ Ըստ ընդդիմության՝ 20 հազար մարդ։ Մուտքի մոտ ոստիկանությունը շատերից հավաքել է քաղբանտարկյալների նկարները։

Հանրահավաքին ելույթ ունեցան «Մուսավաթ», «Հանրապետական այլընտրանք» և Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ և քաղաքական ակտիվիստներ։ Իրենց ելույթներում նրանք քննադատեցին երկրի իշխանություններին, խոսեցին կոռուպցիայի, վատ տնտեսական դրության և մարդու իրավունքների խախտումների մասին։ Բացի այդ, նրանք վրդովված էին Ադրբեջանի կառավարության չափազանց խաղաղասիրական դիրքորոշմամբ ղարաբաղյան հարցի շուրջ։

Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահը կոչ արեց հավաքվածներին գալ հաջորդ ցույցին, որը կկայանա մեկ շաբաթից` հունվարի 26-ին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031