Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին երկու կարգադրությամբ Սյունիքի մարզպետարանի առանձին աշխատակիցներին խրախուսել է դրամական պարգեւով:
317-Ա կարգադրության համաձայն` մարզպետ Հունան Պողոսյանը պաշտոնային դրույքաչափի 51.82 տոկոս չափով դրամական պարգեւատրմամբ խրախուսել է ինքն իրեն, իր երեք տեղակալներին, երեք տեղակալների օգնականներին, երկու խորհրդականին, երկու օգնականին, գլխավոր քատուղարի տեղակալին, 7 պետերին եւ ներքին աուդիտի 3 գլխավոր մասնագետներին, ընդհանուր 22 հոգու:
318-Ա կարգադրությամբ մարզպետը նույն օրը դրամական պարգեւատրմամբ խրախուսել է նորից նույն` 22 անձանց, այդ թվում` իրեն, սակայն այս անգամ դրամական պարգեւատրմամբ խրախուսել է պաշտոնային դրույքաչափի 15.34 տոկոսի չափով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում