Փետրվարի 17-ին կկայանան Իջեւան համայնքի ավագանու ընտրությունները: Ավագանու 15 տեղի համար առաջադրվել է 33 թեկնածու, որոնցից միայն մեկն է կին՝ 1990թ. ծնված Տաթեւիկ Մինասյանը: Նա եղել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի սան, ներկայում աշխատում է նույն կազմակերպությունում որպես սոցիալական աշխատող: Նրա՝ ավագանու անդամ առաջադրվելու հիմնական նպատակներն են ուշադրության կենտրոնում պահել հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը. ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց շահերը, օգնել տեր կանգնելու իրենց իրավունքներին, հետամուտ լինել Իջևան քաղաքի խնդիրների լուծմանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ