Այսօր շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների եզրափակիչ տուրի օրն է: Չեմպիոններն արդեն հայտնի են եւ պայքարն ընթանում է մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերի համար:
Aravot.am-ն առաջնության ամբողջ ընթացքում հետեւելով, թե մասնակիցներից ով՝ ինչով է առանձնանում, մի քանի հետաքրքիր դիտարկումներ է արել: Մասնավորապես, տուրի ընթացքում ամենից շատ քայլող շախմատիստներն են Մարիա Գեւորգյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը:
Ամենանստակյաց մասնակցի իմիջին հավակնում են Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Արամ Հակոբյանը: Ընդ որում, Փաշիկյանը սեղանից հեռանում է այն ժամանակ, երբ խաղատախտակի վրա դիրքը իր համար ավելի նպաստավոր է:
Տղամարդկանց չեմպիոնը նաեւ ամենից շատ հեղուկ օգտագործող շախմատիստն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ