ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ։
Այսպես, 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց։
Սա էլ այդ նույն ցուցանիշի դինամիկան է 2017-2018թթ. ընթացքում՝ ըստ եռամսյակների։
2017, I, 68 մլն դոլար
2017, II՝ 29.1 մլն դոլար
2017, III՝ 50.9 մլն դոլար
2017, IV՝ 101.8 մլն դոլար
2018, I՝ 94.2 մլն դոլար
2018, II՝ 8.9 մլն դոլար
2018, III՝ 75.5 մլն դոլար
Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները։
2018 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները (վճարային հաշվեկշիռը) դեռ չեն հրապարակվել։ Դուխով:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2239009546419428