Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տողերը կարդալիս հազիվ թե մի հայ գտնվի, որ ցավ չապրի․ ների՛ր մեզ Հրանտ

Հունվար 19,2019 22:29

Տասներկու տարի առաջ այս օրը՝ հունվարի 19-ին, թուրք ազգայնականների կողմից սպանվեց հայ անվանի մտավորական Հրանտ Դինքը: Բացառիկ անհատի, համարձակ քաղաքացու կերպարին և նրա թողած գրավոր մեծ ժառանգությանը հայ և օտարազգի շատ նշանավոր մարդիկ են անդրադարձել: Բայց կա մի հարց, որի մասին սույն գրառմամբ գուցե առաջին անգամ կբարձրաձայնեմ ես:

Օրեր առաջ վերընթերցում էի նրա գրած վերջին՝ «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման» հոդվածը, որը հրապարակվել էր «Ակոս» շաբաթաթերթում 2007 թվականի հունվարի 10-ին՝ Հրանտ Դինքի ողբերգական մահից ինը օր առաջ: Հեղինակը, խոսելով Թուրքիայում իր կյանքին սպառնացող վտանգի մասին, մտորում էր իր փրկության շուրջ ու գերադասում Հայաստան չգալ… «…Բայց ո՞ւր գնալ: Հայաստա՞ն: Ինչպես կարող էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինականությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություններ էին սպասո՞ւմ»,- գրում է հոդվածում…

Այս տողերը կարդալիս հազիվ թե մի հայ գտնվի, որ ցավ չապրի: Արդյո՞ք դա էր մեր երազած Հայաստանը, այդպիսի՞ հայրենիք էինք ուզում կառուցել, որի համար պայքարի էինք ելել ազգովի… Կարծում եմ՝ կհամաձայնվեք ինձ հետ, որ ո՛չ, հաստատապես ո՛չ: Ների՛ր մեզ Հրանտ, որովհետև անկախ Հայաստան ունեցանք, բայց, ցավոք, քեզ համար այն փրկության Հայրենիք չդարձավ…

Ասում են՝ Աստված և՛ փորձությունների է ենթարկում, և՛ հնարավորություններ ընձեռում:

Մեր ինքնիշխանությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք վերականգնված եռամիասնությունը, Արցախյան ազատամարտում կերտած փառավոր հաղթանակը, մեր ազգային ձգտումները և լավ ապագայի հանդեպ ունեցած մեծ սպասելիքները, կարծում եմ, հենց այդ ընձեռնված հնարավորություններն են, որոնք պետք է ճիշտ օգտագործել և արդարացնել դրանց համար կրած զրկանքները: Այլապես ո՛չ Աստված, ո՛չ մեր սերունդները չեն ներելու մեզ…

https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/276849219679125/?type=3&theater

Արցախի նախագահի խորհրդական, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031